Գլխավոր տեղեկություն
Համար
N 86
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.1996-15.07.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.1996
Ստորագրման ամսաթիվ
25.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 1996 թ. N 86

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1.1. 15-րդ կանոնի 2-րդ կետի «գ» ենթակետի վերջում ավելացնել «որի մեջ, մասնավորապես, նշվում է բանկի կողմից տվյալ մասնաճյուղին թույլատրված ֆինանսական գործառնությունների ցանկը» նախադասությունը.

1.2. 19-րդ կանոնի 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է`

ա) գնել և վաճառել պետական արժեթղթեր, սպասարկել հավաստագրված, լիմիտավորված և ճանապարհային չեկեր, վճարային քարտեր,

բ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ կատարել»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

քաղ. Երևան
N 86

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան