Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 178
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.01/34(406)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.05.2002
Վավերացման ամսաթից
27.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 մայիսի 2002 թվականի

թիվ 178

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 1-ին կետի 7-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի թիվ 262 որոշման 2-րդ մասի «ա» ենթակետի 2-րդ պարբերությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

 Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի թիվ 49 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. կանոնակարգի կանոն 1-ի վերջին նախադասությունը վերախմբագրել հետևյալ բովանդակությամբ`

«Սույն կանոնակարգը սահմանում է բանկի ղեկավարների որակավորման վկայականներ տրամադրելու ընթացակարգը».

1.2. կանոնակարգի 7-րդ գլխի վերնագրից հանել «բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորների» բառերը.

 1.3. կանոնակարգի կանոն 22-ի 15-րդ մասի առաջին կետից հանել «բանկային աուդիտորի» բառերը.

 1.4. կանոնակարգի կանոն 22-ի 15-րդ մասի երկրորդ կետից հանել «բանկային աուդիտորի» բառերը.

 1.5. կանոնակարգի կանոն 22-ի 18-րդ մասի «ա» և «բ» կետերից հանել «բանկային աուդիտորի» բառերը.

 1.6. հանել կանոնակարգի 23-րդ կանոնը.

 1.7. հավելված 4-ի վերնագրից հանել «բանկային աուդիտորի» բառերը.

 1.8. հանել 18-րդ և 19-րդ հավելվածները:

 2. Կանոնակարգում ավելացնել նոր` կանոն 8.1` հետևյալ բովանդակությամբ.

 

«Կանոն 8.1. Լիցենզիայի նախնական հավանության նախապատվությունը

 

Հաշվի առնելով նոր հիմնադրվող բանկերի գործունեության սկզբնական շրջանում բանկային ռիսկերի (այդ թվում` շուկայական, տոկոսային, վարկային, կառավարման (մենեջմենթի) և այլ) առավել մեծ ներգործության, կատարվող կապիտալ ներդրումների զգալի մեծության արդյունքում հավանական կորուստների և վնասների առաջացումը, ինչպես նաև դրա հետ կապված` հիմնական տնտեսական նորմատիվների հնարավոր խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` Կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիայի նախնական հավանության նախապատվություն կարող են ունենալ այն նախաձեռնող անձինք, որոնց կազմում ընդգրկված կլինեն միջազգային համբավ (ճանաչում), առաջնակարգ վարկանիշ ունեցող կազմակերպություններ, միջազգային ֆինանսական ինստիտուտներ, կամ որոնց ներկայացրած տնտեսական ծրագրով բանկի կանոնադրական հիմնադրամի չափը կկազմի առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: