ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 մայիսի 2002 թվականի |
թիվ 144 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետև` կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. կանոնակարգ 3-ում, բացի կանոն 3.3-ից, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի փաստաթղթային վերահսկողության վարչության հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժին» բառերը փոխարինել «Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին» բառերով.
1.2. կանոնակարգ 3-ի կանոն 3.3-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Կանոն 3.3
Բանկային վերահսկողության դեպարտամենտի տվյալ բանկի համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով բանկերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:
Բանկը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ), միջոցներ ձեռնարկել` ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկություններն ապահովելու համար:
Հաշվի առնելով բանկի գտնվելու վայրը` բանկին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), CBANet ցանցի էլեկտրոնային փոստի կամ կապի սահմանված այլ պահուստային միջոցներով:
Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել բանկային վերահսկողության դեպարտամենտ` հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:
Ծանուցումն ստորագրվում է բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի (տնօրենի տեղակալի) և բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: