Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 333
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2001
Վավերացման ամսաթից
25.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի

թիվ 333

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

 1. «Բանկերում վերստուգումների իրականացումը» կանոնակարգ 4-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

 

 1.1. կանոն 3.12-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

 «Կանոն 3.12

 

 Համալիր վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների նախնական քննարկում:

 Նախնական քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:

 Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել նաև տվյալ բանկում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:

 Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն».

 

 1.2. կանոն 4.4-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

 «Կանոն 4.4

 

 Նպատակային վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների քննարկում:

 Քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:

 Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է մինչև քննարկումն ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների քննարկման չկայացման համար:

 Անհրաժեշտության դեպքում քննարկմանը կարող են մասնակցել վերստուգման խնդրին առնչվող բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները:

 Քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն»:

 2. Ուժը կորցրած համարել կանոնակարգի 6.7, 6.8, 6.9, 6.10 կանոնները:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան