ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
31 հունվարի 2002 թվականի |
թիվ 31 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների առաջարկությունները և դիտողությունները Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության 2002 թվականի ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տարվա պաշտոնական ամփոփված նախնական ցուցանիշերի հրապարակման արդյունքները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության 2002 թվականի ծրագրի վերջնական տարբերակը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
__________________________________
ծրագիրը չի բերվում
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|