Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 335
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2001-03.09.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի

թիվ 335

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել բանկային վերահսկողության նպատակով օֆշորային տարածքների ցանկը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին`

2.1. հիմք ընդունելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև տեսչական և փաստաթղթային վերահսկողության արդյունքներով պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան կիսամյակը մեկ, վերանայել սույն որոշման 1-ին կետով հաստատված օֆշորային տարածքների ցանկը.

2.2. սույն որոշման 2.1 ենթակետով նախատեսված կարգով օֆշորային տարածքների վերանայված ցանկերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը.

2.3. օֆշորային տարածքների ցանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվելուց հետո մեկօրյա ժամկետում`

2.3.1. ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Internet տեղեկատվական համակարգի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում» տեղադրելու նպատակով,

2.3.2. տեղեկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին օֆշորային տարածքների ցանկի յուրաքանչյուր փոփոխության մասին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտից սույն որոշման 2.3.1 ենթակետով նախատեսված օֆշորային տարածքների ցանկը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում տեղադրել Internet տեղեկատվական համակարգի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

 

1. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդներ)

2. Անգիլյա կղզի (Անգուիլա)

3. Անտիգուա կղզի (Անտիգուա և Բարբուրդա)

4. Արուբա

5. Անդորրայի Իշխանություն

6. ԱՄՆ (Վիրջինյան կղզիներ, Պուերտո Ռիկոյի Համագործակցություն, Դելավերև Վայոմինգ նահանգներ)

7. Արգենտինա

8. Ալբանիա

9. Բահրեյնի Պետություն

10. Բարբադոս

11. Բրիտանական Վիրջինյան կղզիներ

12. Բրունեյ-Դարուսսալամ Պետություն

13. Բահամյան կղզիների Համագործակցություն

14. Բերմուդյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

15. Բելիզ

16. Գրենադա

17. Գուամ

18. Դուբլին, Շենոն (Իռլանդիա)

19. Դուբայ (Դուբայի Իշխանություն, Միացյալ Արաբական Էմիրություններ)

20. Դոմինիկյան Հանրապետություն

21. Թերքս և Կայքոս կղզիներ (Մեծ Բրիտանիա)

22. Թոնգա Թագավորություն

23. Թանժեր

24. Թաիթի

25. Թաիլանդ (Բանգկոկի միջազգային բանկային տարածքներ)

26. Իսրայել

27. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

28. Լաբուան կղզի (Մալազիա)

29. Լիբերիայի Հանրապետություն

30. Լիխտենշտեյնի Իշխանություն

31. Խորվաթիա

32. Կայմանյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

33. Կոստա Ռիկայի Հանրապետություն

34. Կիպրոսի Հանրապետություն

35. Կոլումբիայի Հանրապետություն

36. Հոնգկոնգ, Սյանգան (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)

37. Հարավային Գեորգիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ (Միացյալ Թագավորության տարածք)

38. Ճապոնիա (Ճապոնիայի օֆշորային շուկա)

39. Մաքաո (Աօմին) (Պորտուգալական տարածք)

40. Մալթայի Հանրապետություն

41. Մալդիվյան Հանրապետություն

42. Մոնակոյի Իշխանություն

43. Մեն կղզի (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

44. Մադեյրա կղզի (Պորտուգալական տարածք)

45. Մարշալյան կղզիներ (Մարշալյան կղզիներ Հանրապետություն)

46. Մավրիկիայի Հանրապետություն

47. Մոնթսերրաթ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

48. Մարիանյան կղզիներ

49. Միկրոնեզիա

50. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն

51. Յամայկա

52. Նաուրույի Հանրապետություն

53. Նիուե կղզի (Նիուեի Հանրապետություն)

54. Նիգերիա

55. Շվեյցարիայի Համադաշնություն

56. Շրի Լանկա

57. Չագոս կղզի (Բրիտանական տարածք, Հնդկական օվկիանոս)

58. Չեռնոգորիայի Հանրապետություն

59. Պանամայի Հանրապետություն

60. Պուերտո Ռիկո

61. Պալաու (Բալաու) Հանրապետություն

62. Ջիբրալթար (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

63. Ջերսի և Հերնսի կղզիներ, Սարկ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

64. Ջիբութիի Հանրապետություն

65. Սամոայի Անկախ Պետություն

66. Սինգապուրի Հանրապետություն

67. Սենթ Քիթս և Նեվիս Դաշնություն

68. Սենթ Լուսիա կղզի (Սենթ Լուսիա)

69. Սենթ Վինսենթ կղզի (Սենթ Վինսենթ և Գրենադիններ)

70. Սեյշելյան կղզիներ Հանրապետություն

71. Սան Մարինոյի Հանրապետություն

72. Վանուատուի Հանրապետություն

73. Վեստ Ինդիա (Միացյալ Թագավորության տարածք)

74. ՈՒրուգվայ

75. Քուկի կղզիներ (Նոր Զելանդիա)

76. Քամպիոնե

77. Ֆիջի Անկախ Դեմոկրատական Հանրապետություն

78. Ֆիլիպիններ