Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 334
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2001
Ստորագրման ամսաթիվ
25.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի

թիվ 334

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. թիվ 3 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.

1.2. թիվ 6 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.

1.3. թիվ 9 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.

1.4. թիվ 11 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.

1.5. թիվ 17 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.

1.6. կանոն 1.1-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Կանոն 1.1

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն, բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների ներքոհիշյալ ձևերը` նշված պարբերականությամբ:

 

Հաշվետվության անվանումը

Հաշվետվության համարը   

 Ներկայացման հաճախականությունը

1

4

       
 1   Հաշվեկշիռ  1

ամսական,
տարեկան

 2  Հաշվեկշիռ  2

շաբաթական

 3  Հաշվետվություն  Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, Ն41, Ն42 և ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվների վերաբերյալ 3

ամսական

 4  Հաշվետվություն ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ  4

14-օրյա

 5  Հաշվետվություն բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ  5 ամսական,
եռամսյակային,
տարեկան
 6  Հաշվետվություն վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ  6 ամսական
 7  Հաշվետվություն արտարժույթի տնօրինման նորմատիվի վերաբերյալ  7

 շաբաթական

 8  Հաշվետվություն ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետային կառուցվածքի վերաբերյալ  8 ամսական
 9  Հաշվետվություն ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության վերաբերյալ  9 ամսական
 10  Հաշվետվություն կանոնադրական հիմնադրամի ձևավորման վերաբերյալ  10

կիսամյակային և յուրաքանչյուր փոփոխության դեպքում

 11  Հաշվետվություն ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ  11 եռամսյակային տարեկան
 12  Հաշվետվություն բանկի դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ   12

 եռամսյակային տարեկան

 13   Հաշվետվություն դրամարկղային շրջանառության վերաբերյալ  13 ամսական
 14  Հաշվետվություն «խոշոր» պարտապանների վերաբերյալ  14

ամսական

 15  Հաշվետվություն արտարժույթի և չեկերի առք ու վաճառքի վերաբերյալ  15

շաբաթական

 16  Հաշվետվություն արտասահմանյան և հայրենական բանկերի հետ «լորո» և «նոստրո» հաշիվների վերաբերյալ  16 ամսական
 17  Հաշվետվություն նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ  17

շաբաթական

 18  Հաշվետվություն բանկի և ոչ ռեզիդենտների միջև իրականացվող գործառնությունների վերաբերյալ  18

եռամսյակային

 19  Հաշվետվություն արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ  19 օրական
 20  Հաշվետվություն հաճախորդների, նրանց հաշիվների, կատարված փոխանցումների, մատուցված վճարային ծառայությունների և վճարային գործիքների վերաբերյալ  20 ամսական
 21  Հաշվետվություն արժեթղթերի թողարկման արդյունքների վերաբերյալ  21

յուրաքանչյուր թողարկման համար

 22  Հաշվետվություն բանկի կողմից թողարկված արժեթղթերի և կատարված ներդրումների վերաբերյալ  22 տարեկան
 23 Վարկային ներդրումների ամփոփագիր  23 անհրաժեշտության դեպքում
 24  Տեղեկանք բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների) վերաբերյալ  24

եռամսյակային

 25   «Խոշոր» պարտատերերի վերաբերյալ  25 ամսական

1.7. կանոն 2.3-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 2.3

 

Բանկերի անվանումների հնգանիշ կոդերը

 

 

Բանկի անվանումը  

Բանկի կոդը   

 

Բանկի անվանումը 

 Բանկի կոդը  

 1  «Ակունք բանկ» ՓԲԸ  10600  16   «Լենդբանկ» ՓԲԸ

18400

 2  «Ադանա» բանկ ՍՊԸ  10900 17  «Կրեդիտ-Երևան բանկ» ԲԲԸ 18700
 3  «Հայինվեստբանկ» ՓԲԸ  11500 18  «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 19300
 4  «Անելիք բանկ» ՍՊԸ  11800 19  «ՌիԱ-Բանկ» ՓԲԸ

19900

 5  «Արդշինբանկ» ԲԲԸ  12100 20  «Ինեկոբանկ» ՓԲԸ

20500

 6  «Գլաձորբանկ» ՓԲԸ  12400 21  ԻԻՀ «Մելլաթ բանկ» դուստր բանկ ՓԲԸ

 20800

 7  «Հայագրոբանկ» ԲԲԸ  14200 22  «Կրեդիտ-Սերվիս բանկ» ՍՊԸ 21100
 8  «Միավորված բանկ» ԲԲԸ  14500 23  ««ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ  

21400

 9  «Հայկապ» բանկ ՍՊԸ  15100 24  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ 21700
 10  «Հայներարտբանկ» ՓԲԸ  15700 25  «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ

22000

 11  «Հայխնայբանկ» ՓԲԸ  16000 26   «Արցախբանկ» ԲԲԸ

22300

 12   «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ  16300 27  «Տրաստբանկ» ՓԲԸ 22900
 13  «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ  16600 28  «Հունաստանի Առևտրային Բանկ (Հայաստան)» ՓԲԸ

23500

 14  «Միջազգային Ինվեստիցիոն Բանկ» ՓԲԸ  17500 29  «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ 23800
 15  «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ  18100 30  «Յունիբանկ» ՓԲԸ

24100

1.8. կանոն 2.10-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ

«Կանոն 2.10 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

Թիվ 6 ձևը լրացվում է վարկային ներդրումների, բանկերում տեղաբաշխված ավանդների, դեբիտորական պարտքերի, ինվեստիցիոն արժեթղթերի հաշվեկշռային մնացորդների և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների մնացորդների գումարների չափով: Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում ՀՀ կենտրոնական բանկի հետ ֆինանսական գործարքները:

Հաշվետվության «I. Վարկային ներդրումները և դեբիտորական պարտքերն ըստ ժամկետների» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

«1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ» տողում լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու սյունակները (ընդամենը):

«Ժամկետային ակտիվներ» տողում լրացվում են բանկի ընդհանուր ժամկետային վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի և լիզինգի գումարներն ըստ պայմանագրային ժամկետների: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը և միջբանկային ավանդները:

«Երկարաձգված ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի ընդհանուր վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի և լիզինգի գումարներն ըստ երկարաձգված օրերի` համապատասխան սյունակում: Ընդ որում, եթե ակտիվը երկարաձգվել է մի քանի անգամ, ապա հաշվի է առնվում ընդհանուր երկարաձգումը: Օրինակ` եթե ակտիվը երկարաձգվել է 3 անգամ` 40-ական օրով, ապա վարկի գումարը ցույց է տրվում «91-180 օր» սյունակում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը և միջբանկային ավանդները:

«Ժամկետանց ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի ժամկետանց վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի և լիզինգի գումարներն ըստ ժամկետանց օրերի` համապատասխան սյունակներում: Օրինակ` եթե ակտիվը ժամկետանց է արդեն 60 օր, ապա գումարը ցույց է տրվում տողի «մինչև 90 օր» սյունակում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը և միջբանկային ավանդները:

Միևնույն ակտիվը ցույց է տրվում նշված երեք տողերից մեկում (այսինքն, եթե ակտիվն արդեն երկարաձգվել կամ ժամկետանց է, ապա այն ցույց է տրվում համապատասխան տողում): Ընդ որում, «1. Ընդամենը... «տողի վերջին երկու սյունակների թվերը պետք է հավասար լինեն 1.1, 1.2 և 1.3 տողերի «Ընդամենը» սյունակի համապատասխան թվերի գումարին:

«2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ» տողում նշվում է ոչ ռեզիդենտներին տրամադրված բոլոր վերոնշյալ ակտիվների գումարը, և լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու սյունակները (ընդամենը): 2.1, 2.2 և 2.3 տողերում նշվում են ոչ ռեզիդենտներին տրամադրված ակտիվներն ըստ համապատասխան դասակարգման: Այդ տողերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1.1, 1.2 և 1.3 տողերը:

«3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ ըստ ճյուղերի» տողի ենթակետերը լրացվում են համաձայն պարտապանի ճյուղային պատկանելիության և պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` գումարած երկարաձգված և ժամկետանց օրերը:

Օրինակ` եթե ակտիվը տրամադրվել է գյուղատնտեսությանը 150 օր սկզբնական ժամկետով, գումարը գրանցվում է 3.2 տողում, «91-ից 180 օր» սյունակում: Եթե տվյալ ակտիվը երկարաձգվում է 180 օրով, գումարը տեղափոխվում է «271-ից 360 օր» սյունակ, իսկ 40 օր ժամկետանց դառնալու դեպքում` «361 օր և ավելի» սյունակ:

Ընդ որում, «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ ըստ ճյուղերի» տողում լրացվում են միայն վերջին երկու սյունակները (ընդամենը), իսկ «3.1 Արդյունաբերություն» տողի բոլոր սյունակների թվերը հավասար են այդ ենթաբաժնի բոլոր ենթակետերի թվերի գումարին:

Աղյուսակի 12-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի գումարին:

Աղյուսակի 13-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի գումարին»:

«II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» աղյուսակում լրացվում են տրված վարկերը, միջբանկային ավանդները, դեբիտորական պարտքերը և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները: Ընդ որում, «վարկեր» սյունակի «Ընդամենը» տողի գումարը պետք է հավասար լինի առաջին աղյուսակի 1.1, 1.2 և 1.3 ենթակետերի վարկերի և միջբանկային ավանդների հանրագումարին:

«II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» և «III. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների չափը» աղյուսակներում վարկերի, միջբանկային ավանդների, դեբիտորական պարտքերի, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների և արժեթղթերի դասերի հաշվառումը ու դրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված կարգերին համապատասխան».

 

1.9. կանոն 2.15-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 2.15 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է ըստ պայմանագրով նախատեսված` ակտիվների և պարտավորությունների մարմանը մնացած ժամկետների:

Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում ակտիվների և պարտավորությունների այն մասերը (այդ թվում` ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով պարտքերն ու պահանջները), որոնք հանդիսանում են ապահովվածություն համապատասխան ակտիվների և պարտավորությունների համար, ինչպես նաև վերջիններիս ապահովված մասերը:

«Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ» տողում լրացվում են բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվների միջոցները, տեղաբաշխված ավանդները, այլ պահանջները ՀՀ ԿԲ-ի նկատմամբ:

«Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ՀՀ բանկերում բացված թղթակցային «նոստրո» հաշիվների միջոցները, ՀՀ միջբանկային ավանդներն ու վարկերը և այլ պահանջները ՀՀ բանկերի նկատմամբ:

Այն ակտիվները (օրինակ` պետական գանձապետական արժեթղթեր, ֆակտորինգ, ֆինանսական լիզինգ և այլն), որոնք հաշվեկշռում հաշվառվում են զեղչատոկոսով, այս հաշվետվության մեջ ընդգրկվում են մնացորդային արժեքով:

Պարտավորությունների ժամկետանց սյունակը լրացվում է միայն այն պարտավորությունների մասով, որոնք սահմանված ժամկետին չեն վճարվել բանկի մեղքով, իսկ այլ ժամկետանց պարտավորությունները լրացվում են «ցպահանջ» սյունակում:

Եթե պարտավորությունները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են ցպահանջ:

Հաշվային պլանի «Այլ պարտավորություններ» բաժնում հաշվառված այն պարտավորությունները, որոնք հաշվեգրումների արդյունք չեն, լրացվում են ըստ հաճախորդների պատկանելիության` համապատասխան տողերում: «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են այն պարտավորությունները, որոնք բանկի ծախսերով կատարված հաշվեգրումների արդյունք են և այն պարտավորությունները, որոնց` ըստ հաշվետերերի պատկանելիությունը հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ դեռևս պարզաբանված չէ` համապատասխան փաստաթղթերի բացակայության հետևանքով:

«Հետհաշվեկշռային հոդվածներ» տողում լրացվում է «Երաշխիքներ և երաշխավորություններ» և «Այլ հետհաշվեկշռային պարտավորություններ» տողերի հանրագումարը, բացառությամբ այն հետհաշվեկշռային պարտավորությունների, որոնց դիմաց տվյալ բանկի հաշվեկշռի պարտավորություններ կարգում սառեցված են (ապահովվածություն են հանդիսանում) գումարներ: Ընդ որում, «Այլ հետհաշվեկշռային պարտավորություններ» տողում ընդգրկվում են ակրեդիտիվների, վարկային գծերի ու վարկային քարտերի չօգտագործված մասերի գումարները:

Եթե ակտիվները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են 180 օրից ավելի մարման ժամկետ ունեցող:

Թիվ 9 հաշվետվության մեջ ակտիվների կազմում չեն ընդգրկվում սառեցված հաշիվները (բացառությամբ պայմանական` որոշակի ժամկետով սառեցված հաշիվների, որոնք հաշվետվության մեջ արտացոլվում են ըստ սառեցման ժամկետների), հիմնական միջոցներն ու ոչ նյութական ակտիվները և նրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, ինչպես նաև հետագայում ծախսերով ձևակերպման ենթակա կանխավճարները:

«Կանխիկ դրամական միջոցներ» տողում լրացվում են նաև բանկի կողմից ձեռք բերված ոսկու ստանդարտացված ձուլակտորները: Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորները, ճանապարհին գտնվող դրամական միջոցները, ճանապարհին գտնվող կանխիկին հավասարեցված վճարային քարտերը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ չհաստատված վճարային քարտերը հաշվետվության մեջ չեն ընդգրկվում:

«Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում լրացվում են բանկի կողմից ձեռք բերված պետական գանձապետական արժեթղթերը (բացառությամբ գրավադրված և հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի), ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերը (ըստ տնօրինման ժամկետի): Կառավարության նկատմամբ այլ պահանջները (կանխավճարներ հարկերի գծով, հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ և այլն) հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն կառավարության նկատմամբ պարտավորությունների (հաշվեգրումներ, հետաձգված հարկային պարտավորություններ և այլն) հետ հաշվանցված (կանխավճարից հանած պարտավորության գումարը): Եթե պարտավորության գումարը գերազանցում է կանխավճարի չափը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողի «ցպահանջ» սյունակում: Եթե կանխավճարի չափը գերազանցում է պարտավորության գումարը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողի «ցպահանջ» սյունակում:

Հաշվետվության «Այլ արժեթղթեր» տողում լրացվում են բանկի կողմից այլ անձանց (բանկերի և այլ կազմակերպությունների) կանոնադրական հիմնադրամներում ունեցած բաժնեմասերը և փայամասնակցությունները, ինչպես նաև վաճառքի և վերավաճառքի նպատակով ձեռք բերված արժեթղթերը:

«Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են Հաշվային պլանի «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում առկա միջոցները, «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում հաշվառված միջոցները, բացառությամբ «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Լիզինգի գծով ստացվելիք գումարներ» և «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» ենթաբաժինների: «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժինների միջոցները հաշվետվության մեջ լրացվում են առանձին տողում:

«Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում և «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում հաշվառված այն միջոցները, որոնք պահանջ են բանկերի նկատմամբ, պետք է ընդգրկվեն հաշվետվության «Պահանջներ բանկերի նկատմամբ» համապատասխան տողերում:

Հաշվետվության «այդ թվում» բաժինները արտացոլվում են արտարժույթի I և II խմբերի արտարժույթներով` վերածված հազար դրամների: Արտարժույթի խմբավորումը կատարվում է համաձայն «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված արտարժութային խմբերի:

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են ոչ ֆիքսված տոկոսադրույքներով (այսինքն` այդ միջոցների տոկոսադրույքները վերանայվում են շուկայական տոկոսադրույքների ցանկացած փոփոխության դեպքում):

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում միջոցները լրացվում են ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ըստ մարմանը մնացած ժամկետների:

Օրինակ 1. եթե բանկը ներգրավել է մինչև 5 տարի մարման ժամկետով ավանդ, որի տոկոսադրույքները վերանայվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ ավանդի գումարը պետք է լրացվի «90-119 օր» սյունակում, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում նույն ավանդի գումարը կարտացոլվի «60-89 օր» սյունակում:

Օրինակ 2. եթե բանկը ներգրավել է մինչև 3 տարի մարման ժամկետով ավանդ, որի տոկոսադրույքները վերանայվելու են շուկայի ցանկացած փոփոխության դեպքում, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ ավանդի գումարը պետք է լրացվի «Ցպահանջ» սյունակում:

«Ֆիքսված տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել և տեղաբաշխվել են ֆիքսված տոկոսադրույքներով: Ակտիվները և պարտավորությունները արտացոլվում են ըստ մարմանը մնացած ժամկետների:

I խմբի արտարժույթով և II խմբի արտարժույթով տողերում հաշվի են առնվում նաև «ԿԲ կանոնակարգ 2»-ի համաձայն արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվող հետհաշվեկշռային անավարտ գործարքների նկատմամբ պարտավորությունները և պահանջները (սփոթ, սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ), ըստ գործարքի կատարման ժամկետների, համապատասխան սյունակներում:

«I խմբի արտարժույթով», «II խմբի արտարժույթով», «Ֆիքսված տոկոսադրույքներով», «Փոփոխվող տոկոսադրույքներով» և «Այդ թվում` անտոկոս» տողերում ակտիվները և պարտավորություններն արտացոլվում են հաշվեկշռային ակտիվների և պարտավորությունների ամբողջ մնացորդային արժեքով (հաշվի չառնելով սույն հաշվետվության մնացած մասերում չընդգրկվող տարրերը):

«Այդ թվում` անտոկոս» տողերում լրացվում են այն ֆիքսված տոկոսադրույքներով միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են առանց տոկոսների վճարման (ստացման) պայմանի».

 

1.10. կանոն 3.3-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կանոն 3.3

 

Հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի` տվյալ բանկի համապատասխան վերահսկողը (անհրաժեշտության դեպքում` նաև բանկային վերահսկողության դեպարտամենտի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները) հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով բանկերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

Բանկը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) միջոցներ ձեռնարկել` ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկություններն ապահովելու համար:

Հաշվի առնելով բանկի գտնվելու վայրը` բանկին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցներով:

Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժին` հաշվետվությունների ճշտված փաթեթը ներկայացնելու կամ հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

Ծանուցումը ստորագրվում է բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի և բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից».

 

1.11. կանոն 6.1-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կանոն 6.1

 

Բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում պարբերաբար տեղեկատվություն հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ` հետևյալ կարգով (ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերին համապատասխան).

1. ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում` աուդիտորական կազմակերպության կողմից ճշտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացության ամփոփագիրը:

2. մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:

Ֆինանսական հաշվետվությունը ներառում է հաշվապահական հաշվեկշիռը (ձև թիվ 25), ֆինանսական արդյունքների (ձև թիվ 26), կապիտալում փոփոխությունների (ձև թիվ 27) և դրամական միջոցների հոսքերի (ձև թիվ 12) մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները («Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ին համապատասխան):

Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան».

 

1.12. կանոն 6.8-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կանոն 6.8

 

Առնվազն եռամսյակը մեկ բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում տեղեկատվություն հրապարակել հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման (պարտադիր նշելով նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ նորմատիվի նվազագույն կամ առավելագույն սահմանաչափը), ավանդների ընդունման և վարկերի տրամադրման պայմանների (տոկոսադրույքների, ժամկետների, տոկոսագումարների վճարման կարգի և այլն) վերաբերյալ և 10-օրյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը տպագրած թերթի (ամսագրի) օրինակը».

 

1.13. ավելացնել հետևյալ բովանդակությամբ կանոն 2.35`

«Կանոն 2.35

 

Թիվ 28 հաշվետվությունը լրացվում է մեկ պարտատերի նկատմամբ այն պարտավորությունների գծով, որոնց հանրագումարը (10-րդ սյունակ) հաշվետու օրվա դրությամբ գերազանցում է բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 10%-ը:

Եթե պարտատերը ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձև» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ», պարտատիրոջ բաժնեմասերի 50%-ից ավելին պետությանը պատկանելու դեպքում` «պետական», մնացած դեպքերում` «ոչ պետական»:

«Պարտքի տեսակը» սյունակում անհրաժեշտ է նշել պարտավորության անվանումը` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի:

«Արժույթի տեսակը» (8-րդ սյունակ) սյունակում նշել արժույթի ISO կոդը:

Հաշվետվության մեջ 2-րդ և 3-րդ սյունակները պետք է լրացվեն միայն մեծատառերով և առանց չակերտների:

6-րդ սյունակում անհրաժեշտ է լրացնել պարտավորության ձևավորման ամսաթիվը (ըստ պայմանագրի), ցպահանջ, ընթացիկ հաշիվների համար լրացվում է այն ամսաթիվը, որից սկսած պարտատիրոջ նկատմամբ բանկի բոլոր պարտավորությունների հանրագումարը գերազանցել է հաշվետու ամսվա բանկի միջին օրական ընդհանուր պարտավորությունների 10%-ը: 7-րդ սյունակում լրացվում է պարտքի պայմանագրով նախատեսված մարման ամսաթիվը, եթե պարտավորությունը ժամկետային է, եթե ոչ, ապա սյունակը չի լրացվում:

«Պարտքի գումարը» սյունակում (9-րդ սյունակ) անհրաժեշտ է լրացնել պարտքի գումարը առանձին պարտքի գծով, իսկ 10-րդ սյունակում` մեկ պարտատիրոջ նկատմամբ բոլոր տեսակի պարտավորությունների հանրագումարը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: