ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2000 թ. |
N 31 |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի
ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել
1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար`
■ միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 9.341 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
■ երկդրույք սակագնային համակարգում`
- առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը` 4,375 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- հզորության ամսական վճարը` 2929.44 դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.2. «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար`
■ միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 17.751 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
■ երկդրույք սակագնային համակարգում`
- առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը` 14.515 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- հզորության ամսական վճարը` 656.47 դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.3. «Երևանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար`
■ միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 18.967 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
■ երկդրույք սակագնային համակարգում`
- առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը` 15.604 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- հզորության ամսական վճարը` 1978.54 դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.4. «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար`
■ միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 3.004 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
■ երկդրույք սակագնային համակարգում`
- առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը` 1.896 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- հզորության ամսական վճարը` 215.13 դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.5. «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար`
■ միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 6.299 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
■ երկդրույք սակագնային համակարգում`
- առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը` 2.299 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- հզորության ամսական վճարը` 584.56 դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.6. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության համար`
■ միադրույք սակագնային համակարգում ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը` 1.069 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
■ երկդրույք սակագնային համակարգում`
- ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի հաղորդման-ծառայության վճարը` 0.305 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- ծառայության հաստատագրված ամսական վճարը` 334.90 մլն դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.7. Բաշխիչ ընկերություններին «Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
«Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ին` |
16.225 դրամ/կՎտժ |
«Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ին` |
12.178 դրամ/կՎտժ |
«Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ-ին` |
8.166 դրամ/կՎտժ |
«Հարավային էլեկտրացանց» ՓԲԸ-ին` |
12.635 դրամ/կՎտժ |
2. Ընդունել ի գիտություն, որ բաշխիչ ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում ներառված են նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների ծառայության դիմաց վճարները:
3. Սույն որոշման 1.1-1.6 կետերում նշված ընկերություններին` 2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվառումն իրականացնել և միադրույք, և երկդրույք սակագնային համակարգերով, իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից միայն երկդրույք սակագնային համակարգով:
4. «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը` 2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշման 1.1-1.6 կետերում նշված ընկերությունների հետ հաշվարկների և վճարումների համար հիմք ընդունել միադրույք սակագնային համակարգով կատարված հաշվարկները, իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից` երկդրույք սակագնային համակարգով կատարված հաշվարկները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 1-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Ն. Գրիգորյան |