ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2000 թ. |
N 22 |
քաղ. Երևան |
«ՄՈՒՇԵՂ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 20-րդ հոդվածներով, հաշվի առնելով «Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի արտադրության 2000 թվականի կանխատեսումների հիմքում ընկած ջրահոսքի մեծության և հիդրոագրեգատների արդյունավետության ցուցանիշների նախագծային գնահատականներում տեղ գտած էական անճշտությունները և կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտայի ավելացման վերաբերյալ 2000 թվականի օգոստոսի 9-ի N 4 դիմումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
«Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան (օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար) ավելացնել 810 հազար կՎտժ-ով:
«Մուշեղ» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 2000 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել 10.75 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N 6 որոշմամբ սահմանված ընդհանուր քվոտայի շրջանակում:
2000 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի N 3 որոշման 1-ին կետը` «Մուշեղ ՀԷԿ» արտադրական կոոպերատիվից (Ջերմուկի ՀԷԿ) առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագնի մասով:
Նախագահի տեղակալ |
Ն. Գրիգորյան |