Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.08.1994
Ստորագրման ամսաթիվ
10.08.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 1994 թվականի թիվ 67

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձԵՎավորման կարգի մասին

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և, ելնելով հանրապետության բանկային համակարգի գործունեության տնտեսական կայունացման, բանկերի նկատմամբ վստահության բարձրացման, նրանց ժամանակավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման, ավանդատուների և վարկատուների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձևավորման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` մինչև 1996 թվականի հունվարի 1-ը պահուստային ֆոնդի գումարը հասցնել առնվազն այդ պահին բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալի մեծությանը:

3. Սահմանել, որ նոր ստեղծվող բանկի պահուստային ֆոնդի նվազագույն գումարը սահմանվում է բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալի չափով և հիմնադիրների (փայատերերի) որոշմամբ երեք տարվա ընթացքում հավասար չափերով պետք է հասցվի այդ մեծությանը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության
1994 թվականի օգոստոսի 10-ի թիվ 67 որոշմամբ

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձԵՎավորման

 

1. ՀՀ տարածքում գործող բանկերի գործունեությունից առաջացած վնասները ծածկելու և անհուսալի պարտքերը մարելու նպատակով բանկերում ստեղծվում է պահուստային ֆոնդ:

2. Հատկացումները պահուստային ֆոնդին կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ` բանկի շահույթից, օրենսդրությամբ նախատեսված կարգով:

3. Բանկի 180 օրից ավել ժամկետանց վարկերի գումարը դուրս է գրվում նրա հաշվեկշռից պահուստային ֆոնդի հաշվին, և հաշվառումը փոխադրվում է արտահաշվեկշռային հաշվին: Այդ դեպքում պահպանվում են այդ վարկերի գծով պարտավորությունները, և դադարեցվում է տոկոսների հաշվարկը: Պարտավորությունները հաշվառումից հանվել կարող են միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Վարկը մարվելու դեպքում գումարը մուտք է արվում պահուստային ֆոնդ:

4. Եթե բանկի վնասների և անհուսալի պարտքերի գումարները պահուստային ֆոնդի հաշվից դուրս գրելուց հետո պահուստային ֆոնդի մնացորդը ավելի քիչ է, քան բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը, ապա ֆոնդը ենթակա է լրացման բանկի շահույթից` հետևյալ ժամկետներում`

պահուստային ֆոնդի մնացորդը բանկի փաստացի համալրված կապիտալի նկատմամբ`

 

մինչև 15 տոկոս կազմելու դեպքում

- 3 ամսվա ընթացքում

16-30 - " - " - " -

- 6  - " - " -

31-45 - " - " - " -

- 9  - " - " -

45-60 - " - " - " -

- 12  - " - " -

61-75 - " - " - " -

-15  - " - " -
 76 և ավելի   - " - " - " - 18   - " - " -

 

 Սահմանված ժամկետում բանկի պահուստային ֆոնդը փաստացի համալրված կանոնադրական կապիտալի մեծությանը չհասցնելու դեպքում բանկն այն լրացնում է իր տրամադրության տակ մնացող շահույթից` դրա առնվազն 70 տոկոսն ուղղելով այդ նպատակին, մինչև նախատեսված չափին հասնելը:

5. Բանկերում պահուստային ֆոնդի միջոցների հաշվառումը տարվում է հաշվեկշռի 011 պասսիվային հաշվեկշռային հաշվով:

6. Պահուստային ֆոնդի միջոցները չեն կարող օգտագործվել հիմնական միջոցների ձեռքբերման, բնակարանային շինարարության, տնտեսավարող սուբյեկտների գործունեության փայամասնակցության, աշխատողների վարձատրման, նյութական խրախուսման ֆոնդին հատկացումներ կատարելու և բանկի աշխատողներին ֆինանսական օգնություն ցույց տալու նպատակներով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան