ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2000 թվականի N 3
քաղ. Երևան
ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հետևյալ փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
«Լուսաղբյուր» ՍՊԸ-ի «Այրում ՀԷԿ»` |
9.27 դրամ/կՎտժ |
«Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի ՀԷԿ» «Ազատեկ ՀԷԿ»` |
15.16 դրամ/կՎտժ |
«Նիկիտա Գրիգորյանի Մեղրի ՀԷԿ» ԱՁ` |
15.14 դրամ/կՎտժ |
«Ագարակի ՀԷԿ» ՎՁԱԿ` |
15.98 դրամ/կՎտժ |
«Մուշեղ ՀԷԿ» ԱԿ (Ջերմուկի ՀԷԿ)` |
15.07 դրամ/կՎտժ |
«Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ԼՏԸ (Շաքիի ՀԷԿ)` |
14.97 դրամ/կՎտժ |
«Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ` 00402047) |
19.33 դրամ/կՎտժ |
«Կապան էնեղժի» ՓԲԸ-ի «Ողջի-2 ՀԷԿ» «Ողջի-3 ՀԷԿ»` |
9.6 դրամ/կՎտժ |
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. դեկտեմբերի 1-ի N 56 որոշումը` Այրում, Արենի, Ազատեկ, Շաքի, Ագարակ, Մեղրի, Ջերմուկ ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագների մասով, 1998 թ. դեկտեմբերի 4-ի N 57 որոշման 1-ին կետը և 1999 թ. հուլիսի 31-ի N 18 որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թ. ապրիլի 1-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |