ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1995 թվականի թիվ 76
Գրավատների եՎ ապահովագրական ընկերությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրումը դադարեցնելու մասին
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքում գրավատների գրանցման, արտոնագրման, գործունեության կանոնակարգման և դադարեցման» կարգի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 1995 թվականի ապրիլի 12-ի թիվ Ե-1020 եզրակացություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Մինչև վերոհիշյալ հարցի օրենսդրական կարգավորումը դադարեցնել հայտերի ընդունումը, գրավատների ու ապահովագրական ընկերությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրումը և գործող գրավատների և ապահովագրական ընկերությունների վերաարտոնագրումը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի մայիսի 1-ից:
քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|