«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2003 թվականի |
N 260-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին «հավանություն տալու մասին» թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետև` ակտիվների դասակարգման կարգ) փոփոխությունները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման առաջին կետում նշված ակտիվների դասակարգման կարգի փոփոխությունները հաստատելու առաջարկով:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2003 թ. օգոստոսի 4 Երևան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հուլիսի 30-ի թիվ 260-Ն որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ------------------------- Տ. Սարգսյան |
Հաստատված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի օգոստոսի 21-ի թիվ 673-Ա հրամանով
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար` ------------------------- Վ. Խաչատրյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2.5. Չճանաչված տոկոսային եկամուտը (և (կամ) տուժանքը) հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով կուտակված, սակայն դեռևս փաստացի չհավաքագրված տոկոսին (և (կամ) տուժանքին) հակակշիռ գրանցված պահուստն է: Այն ձևավորվում է ակտիվը չաշխատող դասակարգելիս նրա գծով արդեն իսկ հաշվեգրված տոկոսների (և (կամ) տուժանքի) և հետագայում դրանց (տոկոսների (և (կամ) տուժանքի)) հաշվեգրումների չափով պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|