ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1994 թվականի թիվ 43
Հայաստանի Հանրապետության դրամի միջազգային կոդի մասին
Հաշվի առնելով Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) արժութային կոդերի սկզբունքները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության դրամի միջազգային տառային կոդ ընդունել AMD, թվային կոդ` 051, դրամի կոտորակային թիվ` 2.
1 AMD (Armenian Dram) հավասար է 100 lm (luma)
1 AMD = 100 lm.
(փոփ. 20.04.95 թիվ 67 որոշում)
2. Դիմել Ստանդարտների միջազգային կազմակերպությանը (ISO)` հայկական դրամի միջազգային կոդը հաստատելու խնդրանքով:
|