Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 238
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2001-01.02.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.09.2001
Վավերացման ամսաթից
13.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի

թիվ 238

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 06.08.02 թիվ 259-Ն)

 

 Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

 - 16.01, 24.03 և 24.04 կանոնները վերաշարադրել համապատասխանաբար հետևյալ բովանդակությամբ.

 

 «Կանոն 16.01

 

 ՀՀ տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 8 %:

 Այլ բանկերում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 100 % (սույն պարբերությունն ուժի մեջ է 2002 թ. մարտի 1-ից)».

 

 «Կանոն 24.03 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

 

 Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:

 Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների, ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների:

 Բանկերի` կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց վճարվող տոկոսների պայմաններով».

 

 «Կանոն 24.04 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

 Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:

 Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկից ներգրաված լոմբարդային, համակարգային վարկերի, ՀՀ տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների, ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների:

 Բանկերի` կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց վճարվող տոկոսների պայմաններով»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: