ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 մայիսի 2001 թվականի |
թիվ 135 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
50000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 և 42-րդ հոդվածները, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի «է» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ 2001 թվականի հունիսի 4-ից շրջանառության մեջ դնել 2001 թվականի նմուշի 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության հոբելյանական թղթադրամները:
2. Սահմանել, որ 2001 թվականի հունիսի 4-ից 2001 թվականի նմուշի 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության հոբելյանական թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|