Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 333
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2000
Վավերացման ամսաթից
26.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 դեկտեմբերի 2000 թվականի

թիվ 333

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» կատարել հետևյալ փոփոխությունները`

 - 756 «Հիմնական միջոցների դուրսգրման և իրացման ծախսեր» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների դուրսգրման ու իրացման ծախսեր»

 - 756 «Հիմնական միջոցների և պաշարների դուրսգրման ու իրացման ծախսեր» ենթաբաժնում բացել 7563 «Պաշարների դուրսգրման ծախսեր» և 7564 «Պաշարների իրացման ծախսեր» հաշիվները

 - 757 «Վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախս» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախսեր»

 - 757 «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախսեր» ենթաբաժնում բացել 7572 «Պաշարների վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախս» հաշիվը

 - 656 «Հիմնական միջոցների իրացումից առաջացած եկամուտներ» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների իրացումից առաջացած եկամուտներ»

 - 656 «Հիմնական միջոցների և պաշարների իրացումից առաջացած եկամուտներ» ենթաբաժնում բացել 6562 «Պաշարների իրացումից առաջացած եկամուտներ» հաշիվը

 - 657 «Հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ»

 - 657 «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ» ենթաբաժնում բացել 6572 «Պաշարների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ» հաշիվը

 - 77 «Ապարատի պահպանման ծախսեր» բաժնում բացել 775 «Աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսեր» ենթաբաժինը

 - 775 «Աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսեր» ենթաբաժնում բացել 7751 «Աշխատակիցների բժշկական ապահովագրության ծախսեր», 7752 «Աշխատակիցների հանգստի կազմակերպման ծախսեր» և 7753 «Աշխատակիցների սոցիալական ապահովության այլ ծախսեր» հաշիվները:

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը» ձեռնարկներում:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: