Գլխավոր տեղեկություն
Համար
N 64
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2001-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.130
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

120.0064.16.08.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

16 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 64

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՁԵՎ ԲԿԾ-1)» ԵՎ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՁԵՎ ԲԿԾ-2)» ՀԱՐՑԱԹԵՐԹԵՐԸ ԵՎ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով սահմանված դրույթով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության (ձև ԲԿԾ-1)» և «Ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի ընտրանքային հետազոտության (ձև ԲԿԾ-2)» հարցաթերթերը և «Ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգի մասին Հրահանգը» (կցվում են):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

Ձև ԲԿԾ-1

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

 

Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է:

 

 

Հաստատված է
ՀՀ Վիճակագրական պետական
խորհրդի 2001 թ. օգոստոսի 16-ի
հ. 64 որոշմամբ

 

1. Տեղեկություններ ծառայություն մատուցող կազմակերպությունների մասին

 

1.1. Անվանումը

 


__________ ___________

1.1.1. Գործունեության հասցեն

 

_____________________

1.2. Պետռեգիստրում գրանցման համարը

 

                       

1.3. Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը

 

 

               

1.4. Կազմակերպական-իրավական ձևը (նշել միայն մեկը)

 

X

1.4.1. Բաց բաժնետիրական ընկերություն

 

 

 

1.4.2. Փակ բաժնետիրական ընկերություն

 

 

1.4.3. Սահմանափակ պատասխանատվությամբ

ընկերություն

 

 

1.4.4. Լիակատար տնտեսական ընկերակցություն

 

 

1.4.5. Արտադրական կոոպերատիվ

 

 

1.4.6. Այլ (նշել տեսակը)

 

 

Ծանոթություն: Նշված տեղեկությունները լրացնել պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերից.

 

1.5.
Կազմակերպությունը
1.5.1. Գործել է

 

1.5.1.1. Գործունեություն
սկսելու տարեթիվը

 

1.5.2. Չի գործել

 

1.5.3. Չի հայտնաբերվել

 

 

2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2.1. Գործունեության տեսակների
անվանումը

2.1.1._________կոդը___

2.1.2._________կոդը___

2.1.3._________կոդը___

2.1.4._________կոդը___

2.2. Զբաղվածների թվաքանակը
ըստ գործունեության տեսակների,
մարդ

2.2.1._________

2.2.2._________

2.2.3._________

2.2.4._________

2.3. Գործունեության
առանձին տեսակների
տեսակարար կշիռը
ընդհանուր ծավալում, %

2.3.1._________

2.3.2._________

2.3.3._________

2.3.4._________

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

հ/հ

Ցուցանիշների անվանումը

Չափի
միավորը

2000 թ.

1999 թ.

3.1. Շրջանառության ընդհանուր ծավալը (գործունեության բոլոր տեսակների),
դրանից`

(հազ. դրամ)

   
3.1.1.

հաշվարկված ավելացված արժեքի

հարկի գումարը

(հազ. դրամ)

   
3.2.

մատուցված ծառայությունների ծավալը

(ներառյալ ավելացված արժեքի հարկը)

որից

(հազ. դրամ)

   
3.2.1.

բնակչությանը մատուցված կենցաղային

ծառայությունների ծավալը

(հազ. դրամ)

   
3.3.

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ)

(մարդ)

   
3.4.

Աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը

(դրամ)

   

 

Ծանոթություն - եթե կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը չի համապատասխանում հարցաթերթի չորրորդ բաժնում թվարկված գործունեություններից որևիցե մեկին, ապա դրանց համար լրացվում է հարցաթերթի առաջին, երկրորդ, երրորդ բաժնի 3.1., 3.1.1. տողերը, հինգերորդ և վեցերորդ բաժիններն ամբողջությամբ:

 

4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

փաստացի գներով, հազ. դրամ

տ/հ

Գործունեության տեսակները

 Գործունեության կոդը

Շրջանառության ծավալը

2000 թ.

1999 թ.

  1 2

3

4

4. Ծառայությունների ծավալը ընդամենը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)
այդ թվում՝
X    
4.1. Բնակչության պատվերով ավտոտեխսպասարկում և նորոգում 50202    
4.2. Կենցաղային մեքենաների, սարքերի և մետաղական իրերի նորոգում  52601    
4.3. Կոշիկի նորոգում 52602    
4.4. Տրիկոտաժե և գործովի ապրանքների նորոգում 52603    
4.5. Կարովի ապրանքների, գլխարկների նորոգում  52604    
4.6. Մորթե և կաշվե իրերի նորոգում 52605    
4.7. Բնակչության պատվերով կահույքի նորոգում և վերականգնում 52606    
4.8. Բնակչության պատվերով գորգերի նորոգում 52607    
4.9. Բնակչության պատվերով ոսկերչական իրերի նորոգում 52608    
4.10. Բնակչության պատվերով բեռների փոխադրում 63091    
4.11. Բնակչության տնտեսական գործածության առարկաների վարձույթ 71301    
4.12. Բնակչության պատվերով բնակարանների մաքրում 74931    
4.13. Լուսանկարչության բնագավառի գործունեություն 7494    
4.14. Բնակչության պատվերով կինոնկարների պատրաստում 92113    
4.15. Բնակչության պատվերով ձայնագրություններ 92491    
4.16. Լվացքատների ծառայություն բնակչությանը 93011    
4.17. Քիմմաքրման և ներկման ծառայություն բնակչությանը 93013    
4.18. Վարսավիրանոցների ծառայություն 9302    
4.19. Թաղումների կազմակերպման ծառայություն 9303    
4.20. Բաղնիքների և ցնցուղարանների ծառայություն 93091    
4.21. Այլ կենցաղային ծառայություններ    

 

5. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

 

(հազ. դրամ)

հ/հ

Ցուցանիշների անվանումը

2000 թ.

1999 թ.

5.1. Հումք և նյութեր    
5.2. Վառելիք    
5.3. էներգիա    
5.4. Կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքներ, ծառայություններ    
5.5. Այլ ծառայությունների ծախսեր    
5.6. Վարձակալական վճարներ    
5.7. Ներկայացուցչական ծախսեր    
5.8. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարներր)    
5.9. Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ    
5.10. Գործուղման ծախսեր    
5.11. Այլ ծախսեր    
5.12. Ընդամենը ծախսեր (5.1.-ից մինչև 5.11.-ի գումարը)    

 

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

(հազ. դրամ)

հ/հ

Ցուցանիշների անվանումը

2000 թ.

1999 թ.

6.1.

Աշխատանքների, ծառայությունների իրացումից զուտ հասույթ    
6.2. Իրացված աշխատանքների, ծառայությունների արտադրական ինքնարժեք

(               )

(               )

6.3. Համախառն շահույթ (վնաս) (տող 6.1-տող 6.2)    

6.4

Կոմերցիոն ծախսեր

(               )

(               )

6.5 Կառավարման և ընդհանուր տնտեսական այլ ծախսեր

(               )

(               )

6.6 Աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ (վնաս) (տող 6.3-տող 6.4- տող 6.5.)    
6.7. Գործառնական այլ եկամուտներ    
6.8. Գործառնական այւ ծախսեր

(               )

(               )

6.9. Գործառնական գործունեության արդյունքը շահույթ (վնաս) (տող 6.6+տող 6.7-տոր 6.8)    
6.10 Ֆինանսական գործունեության արդյունքը շահույթ (վնաս)    
6.11. Հաշվետու ժամանակաշրջանի շահույթ (վնաս)    
6.12. Նախորդ տարվա վնաս

(               )

(               )

6.13. Շահութահարկ    

6.14.

Զուտ շահույթ (վնաս) (տող 6.11 տող 6.12 տող 6.13)

 

 

 

__ ___________ 2001 թ.
___________________________
         կատարողի  ազգանունը և հեռախոսի համարը

ՂԵԿԱՎԱՐ __________________
                      ստորագրություն

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՃՇԳՐԻՏ ՊԱՏԱԱԽԱՆԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է:

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ

ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

Ձև ԲԿԾ-2

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

 

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

 

 

Հաստատված է
ՀՀ Վիճակագրական պետական
խորհրդի 2001 թ. օգոստոսի 16-ի
հ. 64 որոշմամբ

 

 

Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը _________________________

 

Պետռեգիստրում գրանցման համարը _________________________

 

Հասցեն _________________________

 

Ծառայության տեսակը ____________________________

________________________________________

 

Հիմնական ցուցանիշները

 

Մատուցված ծառայությունների ծավալը *__________________ հազ. դրամ

(ներառյալ ավելացված արժեքի հարկը)

 

Եկամուտը (վնասը) _______________________ հազ. դրամ

 

___ ____________2001 թ.                    ՂԵԿԱՎԱՐ _____________

                                                                                    ստորագրություն

 

________________  ____

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՃՇԳՐԻՏ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
_____

* Ծանոթություն.–Մատուցված ծառայությունների ծավալի հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված վճարի չափով` անկախ վճարման ձևից (կանխիկ կամ անկանխիկ)

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Բնակչությանը կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգի մասին

 

Ձև ԲԿԾ-1

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Բնակչությանը կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության նպատակն է ստանալ տվյալ ոլորտի կազմակերպությունների արտադրատնտեսական և ֆինանսական գործունեության (անկախ չափից և կազմակերպական-իրավական ձևից) վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:

Հետազոտությունը իրականացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

 

2. Հարցերի պատասխանների գրանցում

 

 Առաջին բաժնի

1.1-1.4.6 => լրացվում են Ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերից:

1.5.1-1.5.3 => լրացվում են վիճակագրի (հաշվարարի) կողմից:

1.5.1 => լրացնելիս «գործել է» ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ծավալի կամ զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

1.5.1.1 => լրացնելիս պետք է նկատի ունենալ կազմակերպության գործունեություն սկսելու տարեթիվը:

 

 Երկրորդ բաժնի

2.1 => նշել հաշվետու ժամանակաշրջանում փաստացի իրականացվող գործունեության տեսակը:

 2.2 => նշել զբաղվածների թվաքանակն ըստ գործունեության յուրաքանչյուր տեսակի:

2.3 => առանձին գործունեություններից ձևավորված շրջանառության ծավալների տեսակարար կշիռները բոլոր գործունեությունների ընդհանուր ծավալում, տոկոսներով (դրանց հանրագումարը պետք է հավասար լինի 100-ի):

Ուշադրություն` Հետազոտվող յուրաքանչյուր կազմակերպության համար լրացվում է առանձին հարցաթերթ և դրվում է հերթական համարը (հարցաթերթի վերին աջ անկյունում): Հարցաթերթում անհրաժեշտ է լրացնել 2000 թ. և 1999 թ. տարեկան տվյալները: Պատասխանները լրացվում են համապատասխան վանդակներում, ամբողջական թվերով, առանց տասնորդական նիշերի: Սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր բաժնում նշված չափի միավորին:

 

 Երրորդ բաժնի

3.1 => նկատի ունենալ կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բոլոր տեսակների իրացումից ստացված հասույթի գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Ծանոթություն- ա) եթե կազմակերպությունը զբաղված է միայն ծառայություններ մատուցելով, ապա 3.2 = 3.1

բ) եթե կազմակերպությունը զբաղված է միայն բնակչությանը մատուցվող կենցաղային ծառայություններով, ապա 3.2.1 = 3.2 = 3.1

3.1.1 => կատարված ծառայությունների, աշխատանքների, արտադրանքի համար հաշվարկված ավելացված արժեքի հարկերի գումարները:

3.2 => նկատի ունենալ շրջանառության ընդհանուր ծավալից մատուցված ծառայությունների ծավալն` անկախ ծառայության տեսակից: Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված վճարի չափով` անկախ վճարման ձևից (կանխիկ կամ անկանխիկ հաշվարկի ձևով):

3.2.1=> նկատի ունենալ միայն բնակչությանը մատուցված կենցաղային ծառայությունների ծավալը:

3.3 => լրացնելիս նկատի ունենալ կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

3.4 => ցուցանիշը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները (տարեկան) բաժանելով աշխատողների միջին ցուցակային թվաքանակի և 12-ի վրա:

 

 Չորրորդ բաժնի

4.1 - 4.21 => համապատասխան տողերում ցույց են տրված բնակչությանը մատուցված կենցաղային ծառայությունների տեսակներն ըստ տնտեսական գործունեության դասակարգչի:

4-րդ տողի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները պետք է համընկնեն հարցաթերթի երրորդ բաժնի 3.2.1 տողի համապատասխան տարվա տվյալներին:

4.21 տողում լրացվում են այն ծառայությունների տեսակները, որոնք չեն նշվել 4.1 - 4.20 տողերից որևիցե մեկում:

 

 Հինգերորդ բաժնի

5.1-5.3 => ցույց են տրվում գործունեության ընթացքում սպառված հումքի, նյութերի, վառելիքի և էներգիայի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռք բերման գներից և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից` առանց փոխհատուցվող հարկերի:

5.4 => ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից արտադրական բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը (հումքի և նյութերի մշակում, տեխնոլոգիական գործընթացների հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացում, հիմնական միջոցների վերանորոգում, տրանսպորտային ծառայություններ և այլն):

5.5 => ցույց են տրվում կազմակերպության այլ ծառայությունների հետ կապված ընդամենը ծախսերը (կապի կազմակերպությունների, գովազդային գործակալությունների, աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական տեղեկատվական կազմակերպությունների, ուղևորական տրանսպորտի, բանկերի, կոմունալ տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության և առողջապահության հիմնարկների):

5.6 => ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:

5.7 => ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերը:

5.8 => ցույց են տրվում ինչպես հիմնական արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցվող վճարները:

5.9 => ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից կենսաթոշակային և սոցիալական ապահովության համար վճարները:

5.10 => ցույց են տրվում կազմակերպության հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս, որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

5.11 => ցույց են տրվում վերը նշված տողերում (5.1-5.10) չընդգրկված կազմակերպության ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:

 

 Վեցերորդ բաժնի տվյալները լրացվում են Ձև թիվ 2 «Ֆինանսական արդյունքների մասին» 2000 թ. տարեկան հաշվետվության համապատասխան տողերից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 օգոստոսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001139

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, N 64
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան