ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունիսի 2000 թվականի |
թիվ 159 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿ (ՀԱՅԱՍՏԱՆ)» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մայիսի 12-ի «Բանկերի, նրանց մասնաճյուղերի անվանափոխության, հասցեափոխության մասին» թիվ 41 արձանագրային որոշումը, քննարկելով «Միջազգային Առևտրային Սևծովյան Բանկ (Հայաստան)» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխության հարցը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` սահմանված կարգով գրանցել «Միջազգային Առևտրային Սևծովյան Բանկ (Հայաստան)» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխությունը. այսուհետ` «Միջազգային Առևտրային Բանկ (Հայաստան)» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: