Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 147
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2001-31.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.06.2000
Վավերացման ամսաթից
12.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հունիսի 2000 թվականի 

թիվ 147

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147)

 

 Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Կանոն 21.2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

 ա) առաջին պարբերության վերջին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է».

 բ) վերջին պարբերությունում ավելացնել հետևյալ նախադասությունը.

 «Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն կանոնի առաջին պարբերության վերջին կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով».

 գ) կանոն 21.4-ում ավելացնել հետևյալ արտահայտությունը.

 «Այն թղթակցային «լորո» հաշիվների մնացորդները, որոնք, համաձայն 21.2 կանոնի առաջին պարբերության վերջին կետի, նվազեցվում են թղթակցային «նոստրո» հաշիվներից, ցպահանջ պարտավորությունների հաշվարկին չեն մասնակցում»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան