502.0010.26.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
26 փետրվարի 2001 թ. |
N 10 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997 թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» N 728 հրամանագրի 1-14 կետի «ա» ենթակետի հաստատել ՀՀ Արարատի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթի անցկացման կարգը (կցվում է):
2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
Արարատի մարզպետ` |
Ա. Սարգսյան |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում է Արարատի մարզում տրանսպորտային սպասարկումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) մրցութային կարգով, համայնքներից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից Արարատի մարզպետի կողմից հաստատված միջհամայնքային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Արարատի մարզպետի կարգադրությամբ:
2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:
2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսվարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`
3.2. Մասնակիցներին ներկայացվող պահանջները.
Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության, կամ վարձակալության (առնվազն 1 տարով) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը`
- տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիա` տրված ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից.
- այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը.
- սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը.
- հարկային տեսչության տեղեկանքը` հարկային պարտավորությունների վերաբերյալ:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները`
- վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի շահագործման թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ փոխադրմանը.
- շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ -ի կողմից սահմանված նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճան.
- շարժակազմերում առկա լինեն ուղևորներին բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:
3.3. Մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափն է 2000 դրամ.
- վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ` որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ.
- վճարի դիմաց տրվում է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվում է մրցութային հանձնաժողովին.
- մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը ետ չի վերադարձվում.
- վճարը մուծվում է սահմանված չափով` յուրաքանչյուր մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար:
3.4. Մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը:
3.5. Հայտի ներկայացման վերջին ժամկետը:
3.6. Մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը:
3.7. Հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի 3.2. կետի բոլոր պահանջները:
4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), սպասարկման (փոխադրավարձի) նվազագույն գին:
Հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:
Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:
Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:
4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:
5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել.
- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգի պահանջները:
7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արարատի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:
Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:
Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքած պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:
8. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ (ՀԱՎԵԼՎԱԾ 2 ԵՎ 2/1)
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության |
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիները փոխադրողներին հատկացնելու մրցույթին մասնակցելու
Հայտատու ___________________________________________ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը Խնդրում եմ ընդգրկել ___________________________ երթուղում ավտոբուսային կամ միկրոավտոբուսային մրցույթին մասնակցելու հայտը: Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները 1. Պետռեգիստրի վկայականի N ______ 2. Լիցենզիայի N _____ և տրման օրը _________ ________ թ. 3. Վճարային փաստաթուղթ N ________ 4. Վարորդների ԱԱՀ-ը և մեքենաների տեխնիկական տվյալները` |
N |
ԱԱՀ |
մակնիշը |
Պ/հ |
սեփականության |
1. |
|
|||
2. |
||||
3. |
||||
4. |
||||
5. |
||||
6. |
||||
7. |
||||
8. |
||||
9. |
||||
10. |
||||
11. |
5. Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը ___________________ 6. Լրացուցիչ տեղեկություններ ______________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________
Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ
_________________ ____ ____________ 200 թ. կ.տ.
Գործերն ընդունեց ____________________________________ |
Հավելված 2 |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Կ Ա Ր Գ
Սույն կարգով հաստատվում են մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը, մրցույթի ամփոփման ձևը, մրցութային թերթիկի ձևը:
1. Մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը
1.1. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթին ներկայացված ավտոբուսների (միկրոավտոբուսների) վերաբերյալ իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձևը կցվում է), որի 4-11 -րդ սյունակներում ներկայացված են տվյալներ ավտոբուսի (միկրոավտոբուսի) վերաբերյալ:
1.2. Մրցութային թերթիկի 7-րդ սյունակում գրանցվում են տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) երթևեկության անվտանգությանը սպառնացող ակնհայտ անսարքությունների (ղեկային կառավարման, արգելակային համակարգի, լուսաազդանշանային միջոցների անսարքությունների և անվադողերի սահմանային մաշ.) առկայության գնահատականը (0-10): Նշված անսարքությունների բացակայության դեպքում նշանակվում է 10 միավոր:
1.3. Մրցութային թերթիկի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակներում համապատասխանորեն 0-10 միավորով գրանցվում են ավտոբուսի (միկրոավտոբուսի) գնահատականները ըստ`
- անվադողերի մաշվածության աստիճանի.
- արտաքին տեսքի և ուղևորասրահի վիճակի.
- ապակիների վիճակի (ճաքեր, փոխարինում այլ չափի ապակիով, թիթեղով, օրգանական ապակիով).
- կոնստրուկտիվ փոփոխությունների:
1.4. Մրցութային թերթիկի 12-րդ սյունակում գրանցվում է 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակների գնահատականների գումարայինը:
1.5. Մրցութային թերթիկի 13-րդ սյունակում գրանցվում է մրցույթի մասնակցի կողմից տվյալ երթուղու սպասարկման համար 1 ուղևորի փոխադրավարձի առաջարկվող գինը (այս գինը մրցույթի մասնակիցները փակ ծրարով հանձնում են մրցույթի հայտի հետ միասին): Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ: Մասնակցի կողմից փոխադրավարձի գին չներկայացնելը հանդիսանում է մասնակցի համաձայնությունը գործող գնին:
1.6. Մրցութային թերթիկի 14-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում գործող մեկ ուղևորի փոխադրավարձի գինը:
1.7. Մրցութային թերթիկի 15-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում առաջարկվող փոխադրավարձի և գործող փոխադրավարձի գների տարբերությունից գոյացած բալերը ըստ հետևյալ հաշվարկի.
1. Ուղևորի փոխադրավարձի գործող գնից ցածր առաջարկած յուրաքանչյուր 10 %-ի համար մասնակիցը լրացուցիչ ստանում է 3 միավոր:
2. Մրցույթի ամփոփման ձևը.
2.1. Մրցութային թերթիկի 16-րդ սյունակում գրանցվում է 12-րդ և 15-րդ սյունակների միավորների գումարը, որը և համարվում է ընդհանուր միավորների քանակ:
2.2. Ընդհանուր առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող:
2.3. Հավաքած հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:
Հավելված 2/1 |
Մրցույթին մասնակցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) գնահատման
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ
Մրցույթի հանձնաժողովի անդամ _________________ ___ _______ թ.
N |
Երթուղին |
Մասնակցի |
Ավտոբուսի, |
Պետհամա- |
Թողար- |
Ակնհայտ |
Արտաքին |
Ապակիների |
Անվադողերի |
Կոնստրուկ- |
Միավոր- |
Փոխադրա- |
Երթուղում |
Գների |
Ընդհանուր |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
11. |
12. |
13. |
14. |
15. |
16. |
Փոխադրողի անվանումը | |||||||||||||||
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
___________________ /______________________ / ստորագրություն ազգանուն |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 մարտի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001055