Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 217
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.08.2000
Վավերացման ամսաթից
29.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 օգոստոսի 2000 թվականի

թիվ 217

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

500 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41, 42 և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. 2000 թվականի սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել 1999 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները:

 2. Սահմանել, որ 1993 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են մինչև 2005 թվականի օգոստոսի 31-ը` իրենց անվանական արժեքով:

 3. Սահմանել, որ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից 1993 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա են փոխանակման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և նրա կողմից լիազորված բանկերում` առանց սահմանափակումների:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան