Basic information
Number
N 312-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.04.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
07.04.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.04.2011
Effective date
12.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2011 թվականի N 312-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 11-ի «Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալին տրվող հրահանգները հաստատելու մասին» N 327-Ա որոշմամբ հաստատված հրահանգների 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության բացման հարցի կապակցությամբ քվեարկել Բիշքեկ քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն) Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության բացման օգտին:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 11
Երևան