Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.03.28/2(3) Հոդ.19
Ընդունող մարմին
Նուբարաշեն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.01.2003
Ստորագրող մարմին
Նուբարաշեն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 25 հունվարի 2003 թվականի թիվ 11-Ն
քաղ. Երևան

 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18 կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 1 կետի

Համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը (կցվում է):

 

Կողմ  
Ա. Երմազյան ստորագր. Խ. Մարգարյան ստորագր.
Ս. Երմազյան ստորագր. Ա. Ոսկանյան ստորագր.
Կ. Հարությունյան ստորագր. Կ. Վարդանյան ստորագր.
Հ. Հարությունյան ստորագր. Ս. Կարմաջյան ստորագր.
Ն. Սողոմոնյան ստորագր. Յ. Բադալյան ստորագր.
Դեմ` չկա, ձեռնպահ` չկա  

Թաղապետ`

Ռ. Ասատրյան

 

Հաստատված է

 թաղային համայնքի ավագանու

 25.01.03 թ. թիվ 11-Ն որոշմամբ

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 


Տեղական տուրքերի տեսակները

սահմանված դրույքաչափեր
 (դրամ)


1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար

 
 
ա) հիմնական օբյեկտների համար 25.000
 

բ) մինչև 6 քառ. մ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

10.000
 
գ) 6 քառ. մ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար 15.000
 
2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար 8.000
 
3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար 2.000
 
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար  
 
ա) հիմնական շինությունների ներսում 15.000
 
բ) ոչ հիմնական շինությունների ներսում 20.000
 
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար  
 
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար 100.000
 
բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար 250
 
գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար 50.000
 
6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար  
 
ա) բաղնիքների (սաունաների) համար 250.000
 
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 50.000
 
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 1.000
 
 8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար  
 
ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 250.000
 
բ) այլ արտաքին գովազդի համար 10.000
 
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար 1.000

 

Հաստատված է

 թաղային համայնքի ավագանու

 25.01.03 թ. թիվ 11-Ն որոշմամբ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 


Տեղական տուրքերի տեսակները

սահմանված դրույքաչափեր
(դրամ)


Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար 25,0

Թաղապետ`

Ռ. Ասատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան