Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2002
Վավերացման ամսաթից
08.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 փետրվարի 2002 թվականի

թիվ 41

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 13,5 %:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը սահմանել 28 տոկոս:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը սահմանել 6 տոկոս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան