Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 96
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2003-20.02.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.8
Ընդունող մարմին
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.05.2000
Ստորագրող մարմին
Շենգավիթ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2000 թվականի թիվ 96

քաղ. Երևան 

 

Շ ԵՎ ՇՇ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ 2000 Թ. ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Շենգավիթի թաղապետարանի Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Հ. Սահակյանը 2002թ. մայիսի 15-ին դիմել է թաղապետարան, նշելով, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի 08.07.96թ. թիվ 44/1-46 հաշվարկի մեկ վերելակ - հարկի աշխատավարձի միջին չափը մեկ ամսվա համար կազմում է միջին հաշվով 256, իսկ վերելակների նյութածախսը 3203,5 դրամ: Թաղապետարանի Շ և ՇՇ «Շենգավիթ« ՓԲ ընկերության կողմից սպասարկվող համայնքի բարձրահարկ թվով 138 շենքերում տեղադրված են թվով 254 վերելակներ, որոնցից 19.05.2000թ. դրությամբ գործում են 200-ը: Գործող վերելակների ծախսը ամսական կազմում է 1506560 դրամ (աշխատավարձ և նյութերի ծախս): Հաշվի առնելով, որ վերելակների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը դոտացիաներ չի հատկացնում, իսկ վերելակների շահագործման և սպասարկման համար բնակչությունից վարձավճար չի գանձվում, Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Հ. Սահակյանը վերելակների անխափան շահագործման նպատակով խնդրել է համայնքի տարածքի վերելակ ունեցող շենքերի սպասարկման համար սահմանել 3000 դրամ սակագին 9 հարկանի շենքերի միջին հաշվարկով, որը յուրաքանչյուր ընտանիքի համար կկազմի ամսական 200-250 դրամ, նշելով նաև, որ միջին հաշվարկով բնակչությունից գանձված գումարը համայնքի գործող վերելակների համար ամսական կկազմի 702971 դրամ: Հ. Սահակյանը խնդրել է նաև վերելակների անխափան շահագործումն ապահովելու համար հաշվարկված ամսական 1506560 դրամ ընդհանուր գումարի մնացած մասը` 803589 դրամը հատկացնել համայնքի բյուջեից: Վերը նշված հարցը քննարկվել է համայնքի ավագանու 2000թ. մայիսի 19-ի նիստում: Հարցի քննարկումը հետաձգվել է և հանձնարարվել է Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Հ. Սահակյանին` կրկին անգամ կատարելու ՓԲ ընկերության կողմից սպասարկվող համայնքի բազմահարկ բնակելի շենքերի վերելակներից օգտվող քաղաքացիների հաշվառում, ճշտել կատարվելիք ծախսերը և համապատասխան նորմատիվային փաստաթղթերի ու կատարված հաշվարկների հետ կրկին ներկայացնել ավագանու քննարկմանը:

Կատարված հաշվարկներից պարզվել է, որ աշխատող վերելակների թիվը 200 է, վերելակ ունեցող շենքերում հաշվառված են 20297 բնակիչներ, որոնցից 23.05.2000թ.դրությամբ փաստացի բնակվում են 16672-ը, վերելակների սպասարկման համար բնակչությունից գանձվելիք գումարի հաշվարկը մեկ անձի համար կազմել է 34,6 դրամ` հաշվառված 20297 անձի դեպքում, իսկ փաստացի բնակվողների համար նույն հաշվարկը կազմել է 42,2 դրամ, սպասարկվող շենքերի բնակմակերեսը 210372,6 քմ է, մեկ քմ-ի համար հաշվարկը կազմել է 3.3 դրամ, սպասարկվող բնակարանների թիվը 5694 է, մեկ բնակարանի սպասարկման համար հաշվարկը կազմել է 123 դրամ:

Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով անհրաժեշտ ամբողջ գումարի 1506560 դրամի հաշվարկի մեջ հաշվառված 20297 անձի դեպքում մեկ անձի սպասարկման համար անհրաժեշտ գումարի համար հաշվարկը կազմել է 74 դրամ, փաստացի բնակվողների դեպքում 90,4 դրամ, հաշվառված նույն բնակմակերեսի դեպքում 1քմ-ի համար հաշվարկը կազմել է 7,2 դրամ, իսկ մեկ բնակարանի համար 264,6 դրամ: Ելնելով վերոգրյալից,

 

Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`

 

1. Համայնքի տարածքում վերելակ ունեցող շենքերի վերելակների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով վերելակների սպասարկման ամսական սակագինը մեկ անձի համար ժամանակավորապես սահմանել 50 (հիսուն) դրամ, այն ավելացնելով բնակչության կողմից վճարվելիք սպասարկման վարձի սակագնին:

2. Վերելակների անխափան շահագործման և սպասարկման հետ կապված ծախսերը հոգալու համար համայնքի 2000թ. բյուջեի պահուստային ֆոնդից Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերությանը որպես ֆինանսական օգնություն հատկացնել 5625123 (հինգ միլիոն վեց հարյուր քսանհինգ հազար հարյուր քսաներեք) դրամ և սկսած 2000թ. հունիսի 1-ից մինչև 2001թ. հունվարի 1-ը յուրաքանչյուր ամիս Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերությանը հատկացնել 803589 (ութ հարյուր երեք հազար հինգ հարյուր ութսունինը) դրամ:

3. Հանձնարարել Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերությանը (գործադիր տնօրեն` Հ. Սահակյան).

3.1 Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության կողմից սպասարկվող համայնքի բարձրահարկ բնակելի շենքերի վերելակների մեկ ամսվա ընթացքում շահագործման համար անհրաժեշտ 1506560 դրամ ընդհանուր գումարից 702921 դրամը գանձել բնակչությունից:

3.2 Սույն որոշման կատարման մասին ավագանուն հաղորդում ներկայացնել 2000թ. հոկտեմբերի սկզբին:

3.3 Հատկացված 5625123 դրամ գումարը օգտագործել նպատակային:

4. Հանձնարարել թաղապետարանի ֆինանսական և էկոնոմիկայի բաժնին (պետ` Ա. Տեր-Թորոսյան) հատկացված 5625123 դրամ գումարից 803589 դրամ գումարը յուրաքանչյուր ամիս փոխանցել Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության հաշվարկային հաշվին:

5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության (գործադիր տնօրեն` Հ. Սահակյան) և թաղապետարանի ֆինանսական և էկոնոմիկայի բաժնի (պետ` Ա. Տեր-Թորոսյան) վրա:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա:

 

Թաղապետ

Մ. Սարգսյան