Գլխավոր տեղեկություն
Համար
170
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.1998-21.10.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.08.1998
Վավերացման ամսաթից
19.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1998 թվականի թիվ 170

 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 21.10.98 թիվ 205)

 

 Հիմք ընդունելով 1998 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 15-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 135 որոշումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

ա) 2.04 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կանոն 2.04.

Օտարերկրյա բանկի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ կարող են ընդունել միայն Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներից` բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի»,

բ) 2.06 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կանոն 2.06.

Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է`

ա) գնել և վաճառել պետական արժեթղթեր, սպասարկել հավաստագրված, լիմիտավորված և ճանապարհային չեկեր, վճարային քարտեր,

բ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ,

գ) գնել, վաճառել և սպասարկել վիճակախաղի տոմսեր,

դ) գնել, վաճառել և սպասարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված արժեթղթեր,

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ իրականացնել պետական բյուջեի եկամուտների հավաքագրման նպատակով վճարահաշվարկային ծառայությունների մատուցում»,

գ) ավելացնել նոր 2.07 կանոն` հետևյալ բովանդակությամբ (նախկին 2.07 կանոնը համարելով 2.09).

«Կանոն 2.07.

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկերը ոչ ավել, քան մեկ ամիս ժամկետով ՀՀ կենտրոնական բանկում կարող են գրանցել ժամանակավոր գործառնական գրասենյակներ: Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակներն իրավունք ունեն իրականացնել սույն կանոնակարգի 2.06 կանոնով նախատեսված ֆինանսական գործառնությունները համազգային, միջազգային և այլ միջոցառումների ընթացքում»,

դ) ավելացնել նոր` 2.08 կանոն հետևյալ բովանդակությամբ.

«Կանոն 2.08.

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկերը ՀՀ կենտրոնական բանկում կարող են գրանցել հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակներ (կետեր): Բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը) իրավունք ունեն բանկերի և սպասարկվող ձեռնարկությունների, կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնել միայն`

ա) բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունների վճարների գանձման բանկային սպասարկում,

բ) բնակչությանը մատակարարվող էլեկտրական ու ջերմային էներգիայի, գազի, ջրի դիմաց վճարումների կատարման բանկային սպասարկում,

գ) քաղաքացիներին կենսաթոշակների և նպաստների վճարման բանկային սպասարկում:

Բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը) իրավունք չունեն առանց ՀՀ կենտրոնական բանկի թույլտվության իրականացնել սույն կանոնակարգի 2.06 կանոնով նախատեսված գործառնությունները»,

ե) 33.05 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կանոն 33.05.

Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վարկերի, դեբիտորական պարտքերի և արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդերի գումարի չափով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: