ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 դեկտեմբերի 1999 թվականի |
թիվ 216 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 216 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման
1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-8-ն ընկած ժամանակահատվածում` հաշվարկման օրվան նախորդող 5 շաբաթվա ընթացքում` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված 30-360-օրյա ժամկետայնության ավանդների և դրանց ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված 30-360-օրյա ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17` շաբաթական հաշվետվությունները:
2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է 30, 60, 90, 180 և 360-օրյա ժամկետով, ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի տոկոսադրույքները` 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկման (էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքով) և համապատասխան ծավալներով կշռման միջոցով.
որտեղ`
I - վերահաշվարկված տոկոսադրույքն է 360 օրյա ժամկետի համար, վերահաշվարկված
t - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների ժամկետայնությունը,
it - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների անվանական տոկոսադրույքը t ժամկետայնության համար,
որտեղ`
I - բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է, հաշվարկային
I - j-րդ գործարքի վերահաշվարկված տոկոսադրույքը,
j վերահաշվարկված
V - j-րդ գործարքի ծավալը,
j
n - հաշվարկում ընդգրկված գործարքների քանակը:
3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված վարկերը և ներգրավված ավանդները, որոնց տոկոսադրույքները շեղվում են նախորդող 5 շաբաթվա համար հաշվարկված իրենց միջիններից` 50% և ավելի չափով: