Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2003-11.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.11/8(126) Հոդ.164
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603103

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 44-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ) ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին և համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը (Հավելված 1):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. ապրիլի 19-ի «Նախընտրական քարոզչության նպատակով մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին (դաշինքներին) անհրաժեշտ տարածքներ անվճար տրամադրելու կարգի մասին» որոշումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի թիվ 44-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին ԵՎ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության նպատակով պետական ԵՎ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու

 

Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի մեծամասնական և համամասնական ընտրակարգերով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ, դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու պայմանները։

1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուներին և կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքները, դահլիճները և այլ շինությունները տրամադրվում են հավասար հիմունքներով։

2. Թեկնածուները կամ իրենց լիազոր ներկայացուցիչները, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) լիազոր ներկայացուցիչները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների և այլ միջոցառումների անցկացման համար տվյալ տարածքի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ՝ անհրաժեշտ տարածք, շինություն, դահլիճ տրամադրելու համար։

3. Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ։

4. Հայտում պետք է նշվեն կազմակերպվող միջոցառման ձևը և վայրը, սկսելու և ավարտելու ժամը, կազմակերպիչ պատասխանատուի տվյալները, հայտը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը։ Միևնույն տարածքը, դահլիճը, շինությունը կարող է տրամադրվել նույն թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) ոչ ավելի, քան երկու անգամ մինչև 3 ժամ տևողությամբ։

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2 օրվա ընթացքում ներկայացված հայտերը ուղարկում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները 3 օրվա ընթացքում քննարկում են ստացված հայտերը և կազմակերպիչներին ու համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ուղարկում իրենց որոշումները՝ համապատասխան տարածք, դահլիճը, շինությունը տրամադրելու մասին։

7. Եթե հայտում նշված տարածքը, դահլիճը, շինությունը այդ ժամանակահատվածի համար արդեն հատկացվել է այլ հայտատուի, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պետք է հայտատուին առաջարկեն նմանատիպ այլ տարածք, դահլիճը, շինությունը կամ նշված տարածքը, դահլիճը, շինությունը՝ այլ ժամի։