ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 ապրիլի 1999 թվականի |
թիվ 60 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 146)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 232 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց նեկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը.
Կանոն 2.3-ում ավելացնել 32-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
Բանկի անվանումը | Բանկի կոդը | |
32 | «Միջազգային Առևտրային Սևծովյան Բանկ» (Հայաստան) ՓԲԸ | 23500 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: