«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 փետրվարի 2005 թ. |
N 56-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2004 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստի թիվ 90-126 արձանագրության 2-րդ կետը և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման հավելված 2-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1.1 Հավելվածի 2005 թվականի հուշադրամների թողարկման ծրագիրը լրացնել նոր կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6. Վռամշապուհ արքա (արծաթ)
7. Սահակ Ա Պարթև (արծաթ)»,
1.2 Հավելվածի 2005 թվականի «Հուշադրամների չափանիշները» աղյուսակը լրացնել նոր տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.
Հուշադրամի անվանումը |
Անվա- |
Մետաղը և հարգը |
Մաքուր արծաթի զանգվածը, գր |
Տրամագիծը, մմ |
Որակը | Դրամա-շուրթը | Տպաքանակը, հատ |
Վռամշապուհ արքա |
100 դրամ |
արծաթ, |
31.1 |
40.0 |
պրուֆ |
ատամ-նավոր |
500 |
Սահակ Ա |
100 դրամ |
արծաթ, |
31.1 |
40.0 |
պրուֆ |
ատամ-նավոր |
500 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. փետրվարի 21 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|