Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2005-25.11.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հոդ.169
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 մայիսի 2005 թ.
ք. Երևան

N 60-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՈՂ-ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 


Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի մայիսի 25-ի

N 60-Ն որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ________

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(արտահանող-հաշվարկային կենտրոն)

 

 ____  ___________ 200_

թվական ք.__________________

 

______________________________________________________________

(էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող ընկերության անվանումը)

______________________________________________________________,

 

այսուհետ՝ Պատվիրատու, ի դեմս _______________________________________

______________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

______________________________________________________________,

(էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող

ընկերության անվանումը)

այսուհետ՝ Կատարող, ի դեմս ____________________________________________

______________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400 -ին.

 

Ֆորս մաժոր՝ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը։

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Կատարողը հաշվարկային կենտրոնի ծառայություններ է մատուցում Պատվիրատուին, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար՝ սույն պայմանագրով սահմանված կարգով։

 

3. Կողմերի պարտականությունները

 

3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով։

3.2 Կատարողը պարտավոր է.

ա) հաշվառել Պատվիրատուին առաքված էլեկտրաէներգիան (հզորությունը)՝ Հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի N 149-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման» և 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման» կարգերի համաձայն,

բ) կազմակերպել էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի N 3, էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի N 1 հավելվածներում նշված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի և դրանց միացման շղթաների ստուգումն ու կապարակնքումը՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

3.3 Պատվիրատուն պարտավոր է սույն պայմանագրի համաձայն վճարել Կատարողին՝ վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց։

 

4. Վճարման կարգը

 

4.1 Պատվիրատուին հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը։

4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Կատարողն իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին։

4.3 Պատվիրատուն վճարում է Կատարողին մատուցած ծառայությունների համար՝ մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը։

4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով։

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։

5.2 Սույն պայմանագրի 4.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 30-ից Պատվիրատուն վճարում է տույժ՝ ուշացրած յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով։ Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը։

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են։

6.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վճարների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները։

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ՝ նրա կողմից սահմանված կարգով։ Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով։

7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը։ Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք։

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1 Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի N 3, էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի N 1 հավելվածներում նշված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում են համապատասխան սեփականատերերի կողմից՝ իրենց միջոցներով։ Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը փոխարինելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները կազմակերպում է Կատարողը՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին։

 

9. Այլ պայմաններ

(կազմում են Կողմերը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

10.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 200__ թվականի _______։

10.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ։ Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից։

10.3 Հանձնաժողովի կողմից հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում՝ ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից։

10.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից՝ մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար։

 

11. Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները՝

 

Պատվիրատու՝ Կատարող՝
գտնվելու վայրը __________ գտնվելու վայրը ___________
Հ/հ _______________    Հ/հ _______________   
_______________ _______________
Հեռախոս Հեռախոս
Ֆաքս Ֆաքս
Գործունեության լիցենզիա N Գործունեության լիցենզիա N
Ղեկավար Ղեկավար
________________________ ________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Գրանցված է _____  _________________200__թվական
Գրանցման  N    _________ Կ.Տ.
Պատասխանատու ______________________________
                                        (ստորագրություն, անուն, ազգանուն)

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2019, N 518-Ն 01.02.2021, N 60-Ն
12.12.2018, N 455-Ն 01.01.2019, N 60-Ն
01.11.2017, N 461-Ն 25.11.2017, N 60-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան