Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2005-11.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.01/26(300) Հոդ.234
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605267

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 492-րդ հոդվածի 6-րդ կետով և 61-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 10/2-Ն որոշումը:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ.
հունիսի 22-ի թիվ 19-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու

 

1. Քվեարկությունն անցկացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են ծրարներում փաթեթավորված կնիքներ:

2. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը՝ քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում հանձնաժողովին հատկացված կնիքը` ընտրական փաստաթղթերի հետ, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, որից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կատարում է գրառում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ստացման մասին:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները հավաքում և պահպանում է հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանում:

4. Ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված բոլոր տեղամասերից կնիքները ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է (տեղադրում է պարկում), այնուհետև փաթեթը (պարկը) կնքում` այդ մասին գրառում կատարելով հանձնաժողովի գործավարության մատյանում: Փաթեթը (պարկը) կնքելու համար դրան սոսնձված թղթի վրա կարող են ստորագրել հանձնաժողովի անդամները:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների կնքված փաթեթը (պարկը), փաթեթում (պարկում) առկա կնիքների քանակի վերաբերյալ կից գրությամբ, վերադարձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ:

6. Վերադարձված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաշվառվում են, ստուգվում նրանց պիտանելիությունը, փաթեթավորվում և դրվում դրանց համար նախատեսված հատուկ պարկում (պարկերում): Պարկը փակվում և կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով, որի վերաբերյալ կնիքների հանձնման-ընդունման արձանագրությունների մատյանում կազմվում է արձանագրություն: