Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2005-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.01/26(300) Հոդ.230
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605262

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան

N 15-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացնելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի «Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 18/3-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 15-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի եվ տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացնելու

 

1. Ընտրական տեղամասերի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում,  համայնքի ղեկավարը կազմում է ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և յուրաքանչյուր ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ համաձայն սույն որոշման թիվ 1/1 և 1/2 հավելվածների:

2. Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված հայտարարությունների երկուական օրինակ ուղարկում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված ժամկետում, համայնքի ղեկավարը համայնքի վարչական շենքում (քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) տեսանելի վայրում փակցնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ հայտարարություն:

4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը` հայտարարությունները ստանալուց հետո, տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է համայնքի ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և տվյալ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ հայտարարություններ`համաձայն սույն կարգի թիվ 1/1 և թիվ 1/2 հավելվածների:

5. Նման հայտարարություններ փակցվում են նաև համայնքի ենթակայության կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (թաղապետարանների բնակշահագործման գրասենյակներ, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում:

 

 

Հավելված 1/1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 15-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

__________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔԻ

 

ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ

 

Ընտրական
տեղամասի համարը

Տեղամասային կենտրոնի
գտնվելու վայրի հասցեն և անվանումը

   
   

 

Համայնքի ղեկավար

______________________

(ստորագրություն)

 

Կ.Տ

 

 

Հավելված 1/2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 15-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

__________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔԻ

 

թիվ ________  ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ

 

Տեղամասային կենտրոնի գտնվելու
վայրի հասցեն և անվանումը

Ընտրական տեղամասի նկարագիրը (նշվում է տվյալ ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի, տների հասցեները)

   

 

Համայնքի ղեկավար

______________________

(ստորագրություն)

 

Կ.Տ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան