Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2003-11.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.11/8(126) Հոդ.166
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 46-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ կետով և 114-րդ հոդվածի 4 կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը (Հավելված 1):

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի թիվ 46-Ն որոշման

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ընտրատարածք թիվ ___________

 

Կ.Տ.

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

25 մայիսի 2003 թ.

 

 

Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը

Ում կողմից է առաջադրված

Նշումի համար

 

  

Արամյան Արամ Արամի

ԱԱԱ

 

 

 

Օհանյան Օհան Օհանի

ԲԲԲ


 

 

 

Պողոսյան Պողոս Պողոսի

Քաղաքացիական նախաձեռնություն


 

 

1. Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։

2. Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ պարունակող, որևէ թեկնածուի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները:

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ընտրատարածք թիվ _____

 

Կ.Տ.

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

25 մայիսի 2003 թ.

 

Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը

Ում կողմից է առաջադրված

 

 

 

Արամյան Արամ Արամի

ԱԱԱ

 

Կողմ եմ

 

 


Դեմ եմ

 

 

 

1. Ընտրողը թեկնածուին կողմ լինելու դեպքում նշում է կատարում «Կողմ եմ» բառերի դիմացի վանդակում: Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։

2. Եթե ընտրողը դեմ է թեկնածուին, նշում է կատարում «Դեմ եմ» բառերի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում «Կողմ եմ» և «Դեմ եմ» բառերի դիմացի վանդակներում միաժամանակ, առանց նշումների, կամ ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2005, N 8-Ն 11.08.2005, N 46-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան