ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 1996 թվականի թիվ 32
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի գործունեության արդյունքներով ստացված շահույթը` 12817355.5 հազար դրամ գումարով և 1995 թվականի ընթացքում բաշխված շահույթի (12630596.9 հազար դրամ գումարով) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության կողմից ներկայացված տեղեկանքը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի ընթացքում դեռևս չբաշխված շահույթի (186758.6 հազար դրամ գումարով) հետևյալ բաշխումը`
ա) 82033.6 հազար դրամ գումարով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
բ) 104725.0 հազար դրամ գումարով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդին:
քաղ. Երևան թիվ 32 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի գործունեության արդյունքներով ստացված շահույթի բաշխման մասին
1. ՀՀ կենտրոնական բանկի պահուստային ֆոնդին` 200000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.
2. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդին` 40000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.
3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ֆոնդին` 35000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.
4. ՀՀ կենտրոնական բանկի զարգացման ֆոնդին` 227396.9 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի չբաշխված մնացորդի օգտագործման մասին» թիվ 145 որոշման.
5. ՀՀ պետական բյուջե` 12128200.0 հազար դրամ, որից`
ա) 3140000.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.
բ) 11188200.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող մասհանումների մասին» թիվ 86 որոշման.
գ) 600000.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1995 թվականի հունիսի 27-ի թիվ 01 համատեղ արձանագրության:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|