ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1995 թվականի թիվ 183
Սեփականաշնորհման պետական արժեթղթերի հաշվառման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» թիվ 347 որոշման դրույթներ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Սեփականաշնորհման պետական արժեթղթերի հաշվառման» կարգը (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության` գործող մեթոդական ցուցումները 10-օրյա ժամկետում համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգին:
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Բանկերի կողմից սեփականաշնորհման պետական արժեթղթերի հաշվառման
Բանկերի կողմից ձեռք բերված սեփականաշնորհման պետական արժեթղթերը (սերտիֆիկատները) հաշվառվում են ձեռքբերման փաստացի արժեքով:
Վաճառքի ժամանակ սերտիֆիկատների հաշվառման համար կիրառվում է հաշվարկային միջին գնի մեթոդ` ելնելով մեկ սերտիֆիկատի միջին գնից: Մեկ սերտիֆիկատի միջին գինը տվյալ օրվա դրությամբ որոշվում է հաշվեկշռում առկա սեփականաշնորհման պետական արժեթղթերի ընդհանուր գումարի և քանակի հարաբերությամբ:
Սերտիֆիկատները հաշվեկշռային միջին գնից բարձր գնով իրացնելու դեպքում վաճառքի գնի և հաշվեկշռային միջին գնի տարբերությունն առաջացնում է եկամուտ, իսկ հաշվեկշռային միջին գնից ցածր գնով իրացնելու դեպքում` ծախս:
Բանկերի կողմից ձեռք բերված սեփականաշնորհման պետական արժեթղթերի համար, միաժամանակ, տարվում է նաև արտահաշվեկշռային հաշվառում` քանակական տվյալներով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2000, թիվ 174 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|