Գլխավոր տեղեկություն
Համար
N 8/5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2002-25.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.19/13(131) Հոդ.199
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.08.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 8/5-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ ԸՆԴԳՐԿՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Ավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով միայն Ավան համայնքի տարածքը։

2. Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Նոր-Նորք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով Նոր-Նորք համայնքի ամբողջ տարածքը։

3. Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Նորք-Մարաշ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

4. Թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով համայնքի ամբողջ տարածքը։

5. Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Արաբկիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով Արաբկիր համայնքի ամբողջ տարածքը։

6. Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Դավթաշեն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով Դավթաշեն համայնքի ամբողջ տարածքը։

7. Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Աջափնյակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով Աջափնյակ համայնքի ամբողջ տարածքը։

8. Թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով համայնքի ամբողջ տարածքը։

9. Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Շենգավիթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով համայնքի ամբողջ տարածքը։

10. Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Կենտրոն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով համայնքի ամբողջ տարածքը։

11. Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Էրեբունի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով համայնքի ամբողջ տարածքը։

12. Թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Երևանի Նուբարաշեն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ընդգրկելով համայնքի ամբողջ տարածքը։

13. Թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Արագածոտն մարզի Արտենի և Արագած (Թալին) համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

14. Թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

15. Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

16. Թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

17. Թիվ 47 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

18. Թիվ 53 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

19. Թիվ 54 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքի, Գնդեվազ և Սարավան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

20. Թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Տավուշի մարզի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Այրում, Բերդավան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ա. Սահրադյան