Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.07.02/13(76) Հոդ.92
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունիսի 2001 թ.

ք. Երևան 

N 26

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՍԿԱԴԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի կասկադի «ՀԷԿ-1»-ից, «ՀԷԿ-2»-ից, «ՀԷԿ-3»-ից և «ՀԷԿ-4»-ից առաքվող էլեկտրական էներգիայի միասնական սակագինը սահմանել 7.60 դրամ/ կվտժ` ներառյալ ԱԱՀ-ն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ա. Մանուկյան