Գլխավոր տեղեկություն
Համար
N 9/6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2002-11.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.01/24(110) Հոդ.165
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002166

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 9/6-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց կնքված վկայականներ տալիս է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար տվյալ ընտրատարածքի տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի)։

2. Վստահված անձը համարվում է գրանցված, թեկնածուի կողմից վկայականը նրա անվամբ լրացման պահից։

3. Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցվելուց հետո համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում վստահված անձանց վկայականներ ստանալու հայտը՝ համաձայն սույն որոշման հավելվածի 1 և 2 ձևերի և ցուցակ՝ նշելով վստահված անձանց ազգանուն, անուն, հայրանուն։

4. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։

5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ է պահում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձի վկայականը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ա. Սահրադյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. օգոստոսի 22-ի
թիվ 9/6-Ն որոշման

 

Ձև 1

__________________ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի

 նախագահին

_______________________համայնքի ղեկավարի թեկնածու
________________________________________ -ից
անուն, ազգանուն, հայրանուն 

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ, ՀՀ ԸՕ 27-րդ հոդվածի և ՀՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 9/6 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով __ հատ։

Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները)։ Վստահված անձանց ցուցակը կցվում է։

 

___  ___________200  թ.

________________________
ստորագրություն 

 

_____________________________________________________

 

Ես _______________ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից

անուն, ազգանուն, հայրանուն

 

ստացա _______ հատ վստահված անձի վկայական։

 

___  ___________200  թ.



________________________
ստորագրություն 

 

 

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. օգոստոսի 22-ի
թիվ 9/6-Ն որոշման

 

Ձև 2

__________________ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի

 նախագահին

_______________________համայնքի ավագանու անդամի թեկնածու
________________________________________ -ից
անուն, ազգանուն, հայրանուն 

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ, ՀՀ ԸՕ 27-րդ հոդվածի և ՀՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 9/6 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով —- հատ։

Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները)։ Վստահված անձանց ցուցակը կցվում է։

 

___  ___________200  թ.

________________________
ստորագրություն 

 

_____________________________________________________

 

Ես _______________ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից

անուն, ազգանուն, հայրանուն

 

ստացա _______ հատ վստահված անձի վկայական։

 

___  ___________200  թ.



________________________
ստորագրություն