Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2004-25.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.15/25(173) Հոդ.347
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.09.2004
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60404281

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 125-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» և «ը» կետերը` որոշում է.

1. Հանձնաժողովի 2003 թվականի հուլիսի 9-ի «Իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գնի որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 62-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) 4-րդ կետում «զգալիորեն» բառից հետո լրացնել «(ավելի քան հինգ տոկոս)» բառերը.

բ) 7-րդ կետում «պահպանումը» բառից հետո լրացնել «կամ ոչ համամասնական փոփոխությունը (այսուհետ` պահպանում)» բառերը.

գ) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Չհիմնավորված գին է նաև միևնույն ապրանքային շուկայում տարբեր սպառողների (վաճառողների) նկատմամբ տարբերակված (խտրական) գների կիրառումը: Խտրական գին է համարվում, երբ այլ հավասար պայմաններում միևնույն ապրանքային շուկայում տարբեր սպառողներին (վաճառողներից) ապրանքը վաճառվում է (գնվում է) տարբեր գներով` անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով գնորդների (վաճառողների) համար».

դ) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Չհիմնավորված չի համարվում այնպիսի տարբերակված գինը, որը կիրառվում է տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:».

ե) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Ապրանքների իրացման գնի բարձրացման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով`

ա) գների դինամիկան համադրվում է համապատասխան ճյուղային գների դինամիկայի հետ: Եթե Հանձնաժողովի ուսումնասիրած ապրանքի գների ինդեքսը գերազանցում է միջին ճյուղային գների ինդեքսին, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ապրանքի ինքնարժեքի կառուցվածքը և շահույթի ու շահութաբերության դինամիկաները,

բ) եթե շահույթի կամ շահութաբերության ինդեքսը զգալիորեն (ավելի քան հինգ տոկոսի չափով) գերազանցում է ապրանքի գների ինդեքսին, ապա ապրանքի իրացման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է,

գ) եթե սույն կետի «բ» ենթակետում նշված ինդեքսների գերազանցումը ապրանքի գնի ինդեքսի նկատմամբ զգալի չէ (պակաս է հինգ տոկոսից), ապա լրացուցիչ հիմնավորման համար համադրվում են նաև գների, շահույթի և շահութաբերության աճի տեմպերը նույն սուբյեկտի այլ ապրանքների (որոնց իրացման կամ ձեռքբերման ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի դիրքը գերիշխող չէ) համապատասխան ցուցանիշների հետ (եթե տնտեսվարող սուբյեկտն ունի այդպիսի ապրանքներ): Եթե առաջին խումբ ցուցանիշները (որոնց հիման վրա տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք է զբաղեցնում) զգալիորեն (ավելի քան հինգ տոկոս) գերազանցում են երկրորդ խումբ ցուցանիշներին (որոնց հիման վրա տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք չի զբաղեցնում), ապա ապրանքի իրացման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է,

դ) եթե սույն կետի «գ» ենթակետում նշված ցուցանիշների հարաբերակցությունը համոզիչ չէ (ցուցանիշների մի մասի առաջանցիկ տեմպը զգալի չէ` ցածր է հինգ տոկոսից), ապա տնտեսվարող սուբյեկտի կողմից չհիմնավորված գնի լրացուցիչ հիմնավորում է համարվում.

- տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ աշխատավարձի մակարդակի գերազանցումը միջին ճյուղային մակարդակին.

- աշխատողների թվաքանակի ավելացումն արտադրության (իրացման) ծավալի (բնեղեն) անփոփոխ լինելու դեպքում կամ աշխատողների թվաքանակի ավելացման առաջանցիկությունը արտադրության ծավալի ավելացման նկատմամբ.

- արտադրության (իրացման) ծավալի (բնեղեն) կրճատումը կամ իրացվող ապրանքի որակական հատկանիշների վատթարացումը:».

զ) 13-րդ կետը լրացնել նոր` «գ» ենթակետով.

«գ) Եթե գինը սահմանվել է լիցենզիայով, մրցույթի արդյունքում կամ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով, ապա տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման (ձեռքբերման) գնի բարձրացման (իջեցման) դեպքում Հանձնաժողովը պարզում է դրա իրավական հիմքերը: Եթե պարզվում է, որ այն չի կատարվել օրենսդրությամբ սահմանված կարգով, ապա գնի այդպիսի փոփոխությունը չհիմնավորված է:».

է) Կարգը լրացնել նոր` 16-րդ և 17-րդ կետերով.

«16. Ապրանքների իրացման գնի պահպանման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով.

- ներմուծվող ապրանքի դեպքում պարզվում են այդ ապրանքի ձեռքբերման միջազգային գները և եթե ուսումնասիրմանը նախորդող վեց և ավելի ամիսների ընթացքում այդ գները զգալիորեն (ավելի քան հինգ տոկոսով) նվազել են կամ դրանց համար սահմանվել են արտոնություններ, որոնք այլ հավասար պայմաններում հանգեցնելու էին գնի զգալի (ավելի քան հինգ տոկոս) նվազման, բայց ուսումնասիրվող ապրանքային շուկայում գնի զգալի (ավելի քան հինգ տոկոս) նվազում տեղի չի ունեցել և չի հիմնավորվում գինը պահպանելու անհրաժեշտությունը, ապա գնի պահպանումը չհիմնավորված (արհեստական) է,

- այլ ապրանքի դեպքում, եթե պարզվում է, որ ուսումնասիրմանը նախորդող վեց և ավելի ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտին այդ ապրանքի համար տրվել են արտոնություններ, որոնք, այլ հավասար պայմաններում, հանգեցնելու էին այդ ապրանքի գնի զգալի (ավելի քան հինգ տոկոս) նվազեցման կամ նշված ամիսների ընթացքում զուտ շահութաբերությունը (ընդհանուր շահույթի և հարկերի ու օրենքով սահմանված այլ վճարումների տարբերության և ընդհանուր ծախսերի հարաբերության տոկոսային մեծությունը) 30 տոկոսից ավելի է, ապա ապրանքի գնի պահպանումը չհիմնավորված (արհեստական) է:

17. Ապրանքի ձեռքբերման գնի պահպանման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով ուսումնասիրվում են այն հնարավոր գործոնները, որոնք այլ հավասար պայմաններում կհանգեցնեին ձեռքբերման գնի բարձրացման (արժեզրկում, գնվող ապրանքի արտադրության համար նախատեսված հարկերի և օրենսդրությամբ սահմանված այլ վճարների դրույքաչափի բարձրացում, ապրանքի արտադրությունը թանկացնող այլ գործոններ): Եթե պարզվում է, որ օբյեկտիվորեն վաճառողները պետք է ապրանքը վաճառեին ավելի բարձր գնով, բայց այդ ապրանքների ձեռքբերման գինը մնացել է նույնը, ապա ապրանքի գնի պահպանումը չհիմնավորված (արհեստական) է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Ֆ. Փիրումյան