Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.47
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.02.2005
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505086


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2 փետրվարի 2005 թ. 
ք. Երևան

N 74-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 21-րդ կետի «կայացման,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողի կողմից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության այլ խմբի նոր պաշտոն զբաղեցնելու,» բառերը.

2) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 331-րդ կետ.

«331. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտադիր վերապատրաստմանը սահմանված կարգով և ժամկետներում անհարգելի պատճառով չմասնակցած քաղաքացիական ծառայողը պարտադիր վերապատրաստման ենթակա է իր միջոցների հաշվին՝ Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա՝ Խորհրդի կողմից տրված ուղեգրով:

Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան ուսումնական հաստատության հաշվեհամարին գումարը փոխանցում է տվյալ տարվա պետական բյուջեով քաղաքացիական ծառայողի վերապատրաստման համար նախատեսված գումարի չափով:»:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ
Մ. Բադալյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան