Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2003-25.10.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.26
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2002
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60403021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

25 հոկտեմբերի 2002 թ. 
ք. Երևան

N 84-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԻ (ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ) ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը և 19 հոդվածի 1-ին մասի ը) կետը որոշում է.

Հաստատել «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգը» (կցվում է):

 

Նախագահ

Ս. Ստեփանյան

 

 

Հավելված 1

 


Հաստատված է

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողովի 2002 թվականի

հոկտեմբերի 25-ի թիվ 84-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման

 

1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանացամատյանի) (այսուհետ՝ ռեեստր) վարման կարգը: Այն նպատակ ունի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ տեղեկատվության միջոցով վերահսկողություն իրականացնել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Ռեեստրում տնտեսվարող սուբյեկտի գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ՝ տնտեսվարող սուբյեկտի հիմնավորված դիմումի կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքների հիման վրա, որոնք վկայում են տվյալ ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի մասին: Որոշակի ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի դիրքը գերիշխող է որակվում համաձայն «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգի»:

4. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է ռեեստրում գրանցված Հանձնաժողովի որոշման ընդունման պահից, որը գործողության մեջ է մեկ տարի: Գրանցման մեկ տարին լրանալուց հետո, Հանձնաժողովի կողմից՝ տվյալ տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու մասին որոշում չկայացվելու դեպքում տնտեսվարող սուբյեկտի՝ որպես գերիշխող դիրք ունեցող որակումը համարվում է ուժը կորցրած։

Գրանցումից հետո՝ մինչև մեկ տարին լրանալը, Հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների կամ տնտեսվարող սուբյեկտի հիմնավորված դիմումի հիման վրա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանից հանելու վերաբերյալ։

5. Ռեեստրն իրենից ներկայացնում է համարակալված էջերից (էջի ձևը կցվում է, հավելված 1.1) բաղկացած և կնքված մատյան: Այն վարվում է ըստ ապրանքային շուկաների: Ռեեստրը չի հանդիսանում գաղտնիք պարունակող փաստաթուղթ:

6. Ռեեստրի վարման համար օգտագործվում է հետևյալ տեղեկատվությունը

6.1. Հանձնաժողովի կողմից ապրանքային շուկաների վերաբերյալ կատարված վերլուծության արդյունքները:

6.2. Պաշտոնական վիճակագրության տվյալները:

6.3. Տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության ցանկը (կցվում է, հավելված 1.2):

6.4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և սպառողների շահերի պաշտպանությունն իրականացնող կազմակերպությունների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկություններ։

6.5. Պետական, գերատեսչական և անկախ տեղեկատվական, խորհրդատվական մարմինների և կազմակերպությունների տեղեկատվությունը:

6.6. Գնորդների համատարած կամ ընտրանքային հարցումների տվյալները:

7. Ռեեստրում գրանցման կամ գրանցումից հանելու մասին Հանձնաժողովի որոշումը և ռեեստրից համապատասխան քաղվածքը 5 օրվա ընթացքում տրամադրվում են կամ պատվիրված նամակով ուղարկվում են այն տնտեսվարող սուբյեկտին, որի վերաբերյալ դա կայացվել է։

8. Տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանում գրանցելու և գրանցումից հանելու մասին Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով 30-օրյա ժամկետում:

9. Ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի շարունակական դիտանցում (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով Հանձնաժողովի որոշմամբ տվյալ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտներից կարող են պահանջվել տվյալներ՝ սույն կարգի հավելված 1.2-ում նշված տեղեկատվության ցանկի սահմաններում։

10. Ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտի ֆիրմային անվանման, գրանցման և գործունեության հասցեի, վավերապայմանների (ռեկվիզիտների), կազմակերպական-իրավական ձևի փոփոխությունների դեպքում տնտեսվարող սուբյեկտը 10 օրվա ընթացքում տեղեկացնում է Հանձնաժողովին:

11. Հանձնաժողովը պարբերաբար իր տեղեկագրի և/կամ զանգվածային լրատվամիջոցների միջոցով հրապարակում է ռեեստրում գրանցված գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ հետևյալ տվյալները.

11.1. տնտեսվարող սուբյեկտի լրիվ անվանումը,

11.2. ապրանքային շուկայի անվանումը,

11.3. ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը,

11.4. տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկայում։

 

Հավելված 1.1

 

Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող

սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի

 

Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) էջի ձԵՎ

 

1. Գրանցման N

2. Տնտեսվարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը

3. Գրանցման և գործունեության հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, այլ վավերապայմաններ

4. Ապրանքային (ծառայության) շուկան

5. Տնտեսվարող սուբյեկտի իրացման ծավալները տվյալ ապրանքային շուկայում

6. Տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկայում

7. Շուկայի աշխարհագրական սահմանը

8. Տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանում գրանցելու մասին որոշման թիվը, ամսաթիվը և տարին

9. Տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանից հանելու մասին որոշման թիվը, ամսաթիվը և տարին

 

Հավելված 1.2

 

Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող

սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի

 

Տեղեկատվության ցանկ

 

Տնտեսվարող սուբյեկտներին ռեեստրում (գրանցամատյանում) գրանցելու

 

1. Տնտեսվարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը:

2. Տնտեսվարող սուբյեկտի գտնվելու վայրը, գործունեության հասցեն, այլ վավերապայմաններ:

3. Ապրանքի անվանումը:

4. Ապրանքի ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ կոդը):

5. Վերջին մեկ տարում ապրանքի արտադրության կամ ներմուծման, իրացման և արտահանման ծավալները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2021, N 166-Ն 24.07.2021, N 84-Ն
20.07.2005, N 70-Ն 11.09.2005, N 84-Ն
25.08.2003, N 69-Ն 25.10.2003, N 84-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան