Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.1995-30.06.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
17.02.1995
Ստորագրման ամսաթիվ
17.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1995 թվականի թիվ 26

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժութային վերահսկողություն իրականացնելու մասին

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը լիարժեք և պատշաճ մակարդակով չեն իրականացնում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժութային վերահսկողության գործակալի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում տեղեկանք` եռամսյակի ընթացքում արժութային վերահսկողության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» N 29 որոշման համաձայն արտոնագրված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում արժութային գործարքների վերաբերյալ հաշվետվություն` N 1 ձևով (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման ու միջազգային և արժութային գործառնությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և լիազոր բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային վերահսկողության իրականացման կարգի նախագիծը:


քաղ. Երևան
թիվ 26

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից իրականացվող արժութային վերահսկողության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից իրականացվող արժութային վերահսկողության կանոնակարգը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 1992թ. հունվարի 4-ի N 2 «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային գործառնությունների կարգավորման մասին» հրամանագրին, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենսդրական ակտերին համապատասխան:

1.2. Արժութային վերահսկողության նպատակն է` ապահովել արժութային օրենսդրությանը համապատասխան արտարժութային գործառնությունների (գործարքների) իրականացումը:

1.3. Արժութային վերահսկողության հիմնական ուղղություններն են`

- գործող օրենսդրությանը արժութային գործառնությունների համապատասխանության ստուգումը,

- արտոնագրվող արժութային գործառնությունների համար անհրաժեշտ արտոնագրերի առկայության և տրված արտոնագրերին համապատասխանելիության ստուգումը,

- պետության հանդեպ ռեզիդենտների կողմից արտարժույթով պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գծով պարտավորությունների կատարման ստուգումը,

- ընթացիկ արժութային և կապիտալի շարժի հետ կապված գործարքների օրինականության ստուգումը,

- արժութային գործառնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժույթով, դրանով արտահայտված արժեթղթերով ոչ ռեզիդենտների գործառնությունների (գործարքների) հաշվառման և հաշվետվության լրիվության և ճշտության ստուգումը,

- դրամի և արտարժույթի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և արտահանման օրինականության ստուգումը:

1.4. Սույն կարգով նախատեսված արժութային վերահսկողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և արժութային գործառնություններ իրականացնող ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների վրա:

 

2. Արժութային վերահսկողության մարմինների և գործակալների լիազորությունները

 

2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը`

- վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կատարվող արժութային գործառնությունների (գործարքների) նկատմամբ,

- անհրաժեշտության դեպքում ստուգում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների արժութային գործունեության օրինականությունը:

2.2. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են`

- իրականացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժութային գործառնությունների իրականացման նկատմամբ սահմանված պահանջների կատարումը,

- վերահսկողություն իրականացնել իրենց կողմից սպասարկվող հաճախորդների արժութային գործառնությունների (գործարքների) կատարման նկատմամբ:

2.3. Անօրինական գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը կտուգանվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ գործարքի 1% չափով:

Անօրինական գործարքներ պարբերաբար իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից տրված արտոնագրերը կճանաչվեն անվավեր:

2.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և լիազոր բանկերը իրավասու են ստուգել արժութային վերահսկողության իրականացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկատվություններ տվյալ հարցերի վերաբերյալ:

2.5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արժութային վերահսկողությունը իրականացնում է ըստ`

- Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային թղթակցային հաշիվների և դրանց շարժի վերաբերյալ ամենամսյա հաշվետվությունների (ձև N 29) և արժութային վերահսկողության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին եռամսյակային գրավոր տեղեկատվությունների,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 16.05.94թ. N 29 որոշման համաձայն արժութային գործառնությունների իրականացման արտոնագիր ստացած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժութային գործառնությունների եռամսյակային հաշվետվությունների (ձև N 1 կցվում է),

- անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների արժութային գործունեության ստուգումների արդյունքների:

 

3. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից սպասարկվող հաճախորդների նկատմամբ իրականացվող արժութային վերահսկողությունը

 

3.1. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը իրենց կողմից սպասարկվող հաճախորդների նկատմամբ իրականացնում են`

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված կարգով պարտադիր պահանջների և արժութային գործարքների ապահովումը,

- հաճախորդների կողմից կատարվող արժութային գործառնությունների հսկումը:

3.2. Արտոնագրման ենթակա գործարքներ իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից պարտավոր են պահանջել համապատասխան մարմնից տրված արտոնագիրը:

3.3. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են հսկել իրենց կողմից սպասարկվող հաճախորդների արժութային գործառնությունների ընթացքը և, անհրաժեշտության դեպքում, պահանջել տվյալ գործարքին վերաբերվող փաստաթղթերը:

3.4. Եթե արժութային գործարքները հակասում են Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոններին Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են կասեցնել այդ գործարքների կատարումը:

 

4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

 

4.1. Այն գործառնությունները, որոնք հակասում են սույն կանոնակարգի 3-րդ հոդվածում նշված դեպքերին, համարվում են անօրինական և այդ գործառնությունների մասնակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:

4.2. Սույն կանոնակարգի պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտոնագրերը կճանաչվեն անվավեր:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԲ-ի վարչության 1995 թ. փետրվարի 17-ի
N 26 որոշմամբ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ձև N 1

 

արժութային գործարքների վերաբերյալ

 

առ 01 __________ 199__թ.

 

N

Ցուցանիշի
անվանումը

Մնացորդ
սկզբում

Մուտք

Ելք

Մնացորդ
վերջում

1

2

3

4

5

6

1

հաշիվներ բանկերում

այդ թվում`

- դեպոզիտային

ա) ԱՄՆ-ի դոլար

բ) ռուս.ռուբլի

գ) այլ արտարժույթ
-հաշվարկային

ա) ԱՄՆ-ի դոլար

բ) ռուս.ռուբլի

գ) այլ արտարժույթ
- վարկային 

ա) ԱՄՆ-ի դոլար

բ) ռուս.ռուբլի

2

գ) այլ արտարժույթ
դրամարկղ

 

ա) ԱՄՆ-ի դոլար

բ) ռուս.ռուբլի

գ) այլ արտարժույթ

 

Ղեկավար

Գլխ. հաշվապահ

Կ.Տ.

  «___» __________ 1995թ. --- ----------

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2000, թիվ 174 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան