ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 1995 թվականի թիվ 12
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի և դրանց դիմաց հաշվարկվող տոկոսների մարման կարգի մասին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրվող վարկերի և դրանց դիմաց հաշվարկվող տոկոսների մարման կարգը հստակեցնելու և վարկատուի ու վարկառուի միջև փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի կամ դրանց դիմաց հաշվարկվող տոկոսների մարման առաջնահերթությունը որոշվում է բանկի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով:
2. Վարկի դիմաց գրավադրված միջոցների իրացումից գոյացած գումարի ուղղումը վարկի կամ վարկի տոկոսների մարմանը որոշվում է համաձայն կնքված վարկային պայմանագրի, այն դեպքում, եթե վարկային պայմանագրով վարկառուի կողմից գրավային պարտավորությունից բացի այլ բան չի նախատեսված: Պայմանագրում այդպիսի կետի բացակայության դեպքում, վարկի կամ վարկի տոկոսների մարման առաջնահերթության որոշման իրավասությունը պատկանում է բանկին:
3. Սույն որոշումը չի տարածվում նախկինում տրամադրված վարկերի և դրանց դիմաց հաշվարկված (գանձված և չգանձված) տոկոսների վրա, իսկ նախկինում տրված վարկերի և դրանց դիմաց հաշվարկված, բայց չգանձված տոկոսների մարման առաջնահերթությունը որոշվում է բանկի և վարկառուի միջև կնքվող նոր վարկային պայմանագրով:
4. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած համարել նախկին ԽՍՀՄ պետբանկի 1991 թվականի հունվարի 22-ի թիվ 338 նամակի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «եթե մուծվող գումարը բավարար չէ վճարումը տոկոսների հետ մարելու համար, ապա առաջին հերթին նախատեսվում է վճարել հաշվարկված տոկոսները» պարբերությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2000, թիվ 174 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|