Գլխավոր տեղեկություն
Համար
N 136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.1997-30.09.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.1997
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 1997 թվականի N 136

 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգը նոր խմբագրությամբ (կցվում է):

2. 1997 թվականի մայիսի 15-ից ուժը կորցրած ճանաչել`

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորման, բանկային գործունեության տնտեսական նորմատիվների (կանոնակարգ 2-ի) մասին» N 136.

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 10-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում փոփոխություններ կատարելու մասին» N 25.

- 1997 թվականի հունվարի 10-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 6 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997 թ. մայիսի 15-ի N 136 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  2

 

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Բ Ա Ժ Ի Ն  1

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Մաս 1. Բանկերի գործունեության կարգավորման իրավական հիմքերը

 

Կանոն 1.01.

 

ՀՀ տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենքներով, սույն կանոնակարգով և կենտրոնական բանկի այլ նորմատիվ ակտերով:

 

Կանոն 1.02.

 

Բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ օրենքները և այլ իրավական ակտերը, եթե «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքն այլ կանոններ չի սահմանում:

 

Մաս 2. Ֆինանսական գործառնությունները

 

Կանոն 2.01.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`

(ա) ընդունել ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդներ` տոկոսներով կամ առանց տոկոսի.

(բ) տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` տալ բանկային փոխառություններ, հիպոտեկային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.

(գ) տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ).

(դ) բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.

(ե) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.

(զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր և այլ գործիքներ, նման այլ գործառնություններ կատարել.

(է) ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեություն իրականացնել.

(ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).

(թ) գնել, վաճառել և կառավարել թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ և մետաղադրամ.

(ժ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.

(ժա) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).

(ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.

(ժգ) մատուցել ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն.

(ժդ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն:

 

Կանոն 2.02.

 

Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխում նախատեսված ֆինանսական գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում նույն օրենքի նպատակներին և էականորեն չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:

 

Կանոն 2.03.

 

Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որը անհրաժեշտ կամ նպատակահարմար է օրենսդրությամբ թույլատրված գործունեությունն իրականացնելու համար:

Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

 

Կանոն 2.04.

 

Օտարերկրյա բանկի մասնաճյուղերը ՀՀ տարածքում ավանդներ չեն կարող ընդունել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից (կազմակերպություններից):

 

Կանոն 2.05.

 

Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար չեն սահմանվում բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ, բացառությամբ ներգրավված միջոցների դիմաց կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվի:

 

Կանոն 2.06.

 

Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է`

(ա) գնել և վաճառել պետական արժեթղթեր, սպասարկել հավաստագրված, լիմիտավորված և ճանապարհային չեկեր, վճարային քարտեր,

(բ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ:

 

Կանոն 2.07.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են գնել, վաճառել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր և այլ արժեքներ:

 

Մաս 3. Ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն

 

Կանոն 3.01.

 

Բանկերը կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն` իրենց կամ հաճախորդի անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր և ներդրումային այլ արժեթղթեր գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել, ինչպես նաև տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց (թողարկողների) բաժնետոմսերը, պարտատոմսերը և ներդրումային այլ արժեթղթերը (բաժանորդագրական գործունեություն):

Բանկերին արգելվում է տեղաբաշխել որևէ անձի արժեթղթեր և միաժամանակ այդ անձին` տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:

 

Կանոն 3.02.

 

Բանկը մեկ այլ անձի, բացառությամբ բանկերի և բացառապես «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխով նախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնող անձանց, կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն կամ այլ բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում իր ընդհանուր կապիտալի 35%-ը գերազանցող մասնակցություն կարող է ձեռք բերել կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:

Բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և սույն կանոնակարգի իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում`

(ա) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսից ավելին, եթե տվյալ անձը բաժնետիրական ընկերություն է,

(բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակիցն ունի 10 տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ անձը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է,

(գ) մասնակցի ձայնը գերազանցում է տվյալ իրավաբանական անձի մասնակիցների ձայների ընդհանուր թվի 10 տոկոսը, եթե տվյալ անձը կոոպերատիվ է:

Բանկը մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու համար կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով կենտրոնական բանկ է ներկայացնում.

(1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում,

(2) բանկի կառավարման համապատասխան մարմնի որոշումը մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ,

(3) հետևյալ տեղեկություններն այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական հիմնադրամում բանկը ցանկանում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն.

օրենքով սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը, նախորդ տարվա և վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, բաժնետիրական ընկերությունների դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման ազդագիրը, ընդհանուր տեղեկություններ ղեկավարների վերաբերյալ, բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ,

(4) ծրագիր` տվյալ անձի կանոնադրական հիմնադրամում բանկի կողմից նշանակալից մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագրում պետք է ընդգրկվեն տեղեկություններ գործարքի կատարման արդյունքում բանկի հաջողության հասնելու հավանականության մասին, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով: Նման ծրագիր չի պահանջվում, եթե բաժնետիրական ընկերություն հանդիսացող անձի բաժնետոմսերը մեկ տարուց ավելի գնանշված են բորսայում:

Կենտրոնական բանկը նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում է դրանք և համաձայնություն տալիս գործարքին կամ մերժում դիմումը:

Այն դեպքում, երբ բանկը նախատեսում է ձեռք բերել իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն կամ նշանակալից մասնակցություն մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում, ապա կենտրոնական բանկի խորհուրդը հավանություն է տալիս տվյալ գործարքին, եթե այն հիմնավորված է, համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ և չի հակասում ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

 

Կանոն 3.03.

 

Բանկն այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում իր ընդհանուր կապիտալի 35%-ը գերազանցող մասնակցության համար կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով կենտրոնական բանկ է ներկայացնում.

(1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում,

(2) բանկի կառավարման համապատասխան մարմնի որոշումն այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի ընդհանուր կապիտալի 35 %-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ,

(3) հետևյալ տեղեկություններն այն անձանց վերաբերյալ, որոնց կանոնադրական հիմանդրամներում բանկը մասնակցություն ունի և այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելու դեպքում այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի մասնակցությունը կգերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 35%-ը.

օրենքով սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը, նախորդ տարվա և վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, բաժնետիրական ընկերությունների դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման ազդագիրը, ընդհանուր տեղեկություններ ղեկավարների վերաբերյալ, բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ,

(4) ծրագիր` այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի կողմից իր ընդհանուր կապիտալի 35%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագրում պետք է ընդգրկվեն տեղեկություններ գործարքի կատարման արդյունքում բանկի հաջողության հասնելու հավանականության մասին, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով:

Կենտրոնական բանկը նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում է դրանք և համաձայնություն տալիս գործարքին կամ մերժում դիմումը:

Այն դեպքում, երբ բանկի մասնակցությունը բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում կգերազանցի նրա ընդհանուր կապիտալի 35%-ը, կենտրոնական բանկի խորհուրդը հավանություն է տալիս գործարքին, եթե այն հիմնավորված է, համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ և չի հակասում ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

 

Կանոն 3.04.

 

Սույն գլխի 3.02 կանոնով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե`

(ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկին է անցել բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունը բանկը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով.

(բ) բանկը մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը ձեռք է բերել իր հաճախորդի անունից և հաշվին կամ կոմիսիոն հիմունքներով բաժանորդագրական գործունեություն իրականացնելու ընթացքում, եթե ըստ պայմանագրի բանկը պարտավոր է թողարկողին հատուցել միայն իրացված (տեղաբաշխված) արժեթղթերի արժեքը:

 

Կանոն 3.05.

 

3.04 կանոնի (ա) մասով սահմանված ժամկետում բանկի կողմից հիշյալ մասնակցությունը չօտարելու դեպքում կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև բանկին դատական կարգով տուգանել` օրենքով սահմանված կարգով:

 

Մաս 4. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները

 

Կանոն 4.01.

 

Անձը կամ փոխկապակցված անձինք, որոնք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում ձեռք են բերել նշանակալից մասնակցություն, պարտավոր են ձեռքբերման պահից 6-ամսյա ժամկետում դիմել կենտրոնական բանկ` վերջինիս համաձայնությունն ստանալու նպատակով: Կենտրոնական բանկը դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննում է այն:

 

Կանոն 4.02.

 

Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել` 10-օրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`

(ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունի,

(բ) անձը դատավճռով զրկվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից,

(գ) անձը սնանկ է ճանաչվել և չմարված (չներված) պարտավորություններ ունի,

(դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը:

 

Կանոն 4.03.

 

Կանոն 4.02-ով սահմանված հիմքերով կենտրոնական բանկի` դիմումը մերժելու մասին որոշումն ստանալուց հետո նշված անձը պարտավոր է 6- ամսյա ժամկետում օտարել բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը գերազանցող մասը:

 

Կանոն 4.04.

 

 Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձինք չեն օգտվում 10 տոկոսը գերազանցող մասնակցության մասով վերապահվող ձայնի և շահաբաժիններ ստանալու իրավունքից` մինչև սույն մասին համապատասխան կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալը:

 

Կանոն 4.05.

 

Եթե բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձը կամ փոխկապակված անձինք ձեռք բերելու պահից վեցամսյա ժամկետում օտարել են 10 տոկոսը գերազանցող մասնակցությունը, ապա կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում:

 

Մաս 5. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության 50 տոկոսից ավելին ձեռք բերելու սահմանափակումները

 

Կանոն 5.01.

 

Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) 50 տոկոսից ավելին կարող են ձեռք բերել միայն կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկը համապատասխան դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննում է այն:

 

Կանոն 5.02.

 

Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե տվյալ գործարքը ուղղված է կամ հանգեցնում է ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ եթե տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն կանոնակարգի 2-րդ մասով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները:

 

Մաս 6. Կապիտալի նվազեցման արգելումը: Շահաբաժինների բաշխման սահմանափակումները

 

Կանոն 6.01.

 

Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում` դրա հաշվին շահաբաժիններ բաշխելը կամ այլ կերպ արգելվում է:

 

Կանոն 6.02.

 

Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե`

(ա) դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը,

(բ) լրիվ չի վճարվել բանկի կանոնադրական հիմնադրամը,

(գ) շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ բանկի տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով:

 

Մաս 7. Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը

 

Կանոն 7.01.

 

Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկի բաժնետոմսերը գրավ ընդունելը կամ ձեռք բերելն անհրաժեշտ է տվյալ բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հնարավոր կորուստները կանխելու համար. ընդ որում, բանկը պարտավոր է տվյալ բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում իրացնել դրանք:

 

Կանոն 7.02.

 

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով 7.01 կանոնով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով:

 

Մաս 8. Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները

 

Կանոն 8.01.

 

Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:

 

Կանոն 8.02.

 

Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես`

(ա) մեկ հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին,

(բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին:

 

Կանոն 8.03.

 

Բանկերին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ:

 

Կանոն 8.04.

 

Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Կանոն 8.05.

 

Սույն մասի 8.02, 8.03 և 8.04 կանոններում նշված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

Մաս 9. Բանկի հետ կապված անձանց հետ գործարքները

 

Կանոն 9.01.

 

Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող այլ գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսել, քան այլ անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ կնքված` վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսող գործարքները անվավեր են:

 

Կանոն 9.02.

 

Բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և սույն կանոնակարգի իմաստով բանկի հետ կապված անձանց թվին են դասվում`

(ա) բանկի ղեկավարները,

(բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք,

(գ) 9.02 (ա) և 9.02 (բ) մասերում նշված անձանց հետ փոխկապակցված և համագործակցող անձինք,

(դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:

 

Մաս 10. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կանխարգելումը

 

Կանոն 10.01.

 

ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ) շրջանառությունը բանկերում` բանկ ներդնելը, փոխանցելը կամ դրանցով այլ գործառնություններ կատարելն արգելվում է:

 

Մաս 11. Բանկերի ազատ մրցակցության սահմանափակման արգելումը

 

Կանոն 11.01.

 

Բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը կամ, որոնց հետևանքով բանկը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք ՀՀ բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն կանոնակարգի 2.01 կանոնով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունն իրականացնում է միայն տվյալ բանկը:

 

Մաս 12. Տեղեկությունների հրապարակումը

 

Կանոն 12.01.

 

Բանկերը պարտավոր են պարբերաբար, ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ մամուլում հրապարակել տեղեկություններ հետևյալի մասին.

(ա) իրենց գործունեության և գործառնությունների,

(բ) ավանդների ընդունման կարգի և պայմանների (այդ թվում` ժամկետներ, տոկոսներ և այլն),

(գ) վարկերի տրամադրման կարգի և պայմանների (այդ թվում` ժամկետներ, տոկոսներ և այլն):

 

Կանոն 12.02.

 

Եթե նախորդ հրապարակումից հետո ընկած ժամանակաշրջանում փոփոխության չեն ենթարկվել ավանդների ընդունման և վարկերի տրամադրման կարգն ու պայմանները, ապա բանկը կարող է հաջորդ անգամ չհրապարակել տեղեկություններ դրանց վերաբերյալ:

 

Մաս 13. Արժութային գործառնությունները

 

Կանոն 13.01.

 

Բանկերը, դրանց մասնաճյուղերը, գրասենյակները (կետերը), օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն արտարժութային գործառնություններ կարող են իրականացնել համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» 8-րդ կանոնակարգի, ինչպես նաև օրենքով և իրավական ակտերով սահմանված կանոնների:

 

Մաս 14. Բանկի հիմնադրամները

 

Կանոն 14.01.

 

Բանկն ունի պահուստային (պահեստային) հիմնադրամ (ֆոնդ) (այսուհետև` պահուստային հիմնադրամ):

Բանկի կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև սպառման, կուտակման և այլ հիմնադրամներ:

 

Կանոն 14.02.

 

Բանկի շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական հիմնադրամի 15 %-ից ոչ պակաս չափով` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23-ի հոդվածի (թ) կետի և 26-րդ հոդվածի համաձայն:

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է բանկի կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի առնվազն 5 %-ի չափով, ինչպես նաև բանկի նոր արժեթղթերի վաճառքի արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած դրական տարբերությունից ստացվող միջոցներից:

 

Կանոն 14.03.

 

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է բանկի գործունեության արդյունքում առաջացած այն վնասները (կորուստները) ծածկելու համար, որոնք, համաձայն գործող օրենսդրության, չեն մտնում բանկերի կողմից շահութահարկի վճարման նպատակով հարկման բազայի հաշվարկման համար նրանց մատուցված ծառայությունների ինքնարժեքի և բանկերի գործունեության ֆինանսական արդյունքներին վերագրվող ծախսերի կազմի մեջ:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:

 

Կանոն 14.04.

 

Հատկացումները պահուստային հիմնադրամին կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ` օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

Մաս 15. Բանկերի կողմից արժեթղթերի թողարկումը

 

Կանոն 15.01.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են օրենքով և իրենց կանոնադրությամբ նախատեսված կարգով թողարկել`

(ա) բաժնետոմսեր,

(բ) պարտատոմսեր,

(գ) մուրհակներ,

(դ) ավանդային սերտիֆիկատներ

(ե) այլ արժեթղթեր:

 

Մաս 16. Բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից թղթակցային հաշիվների բացումը և վարումը

 

Կանոն 16.01.

 

Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը պարտավոր են հայկական դրամով թղթակցային հաշիվ բացել կենտրոնական բանկում:

 

Կանոն 16.02.

 

Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են հայկական դրամով և արտարժույթով միմյանց թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պարտավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել կենտրոնական բանկին:

 

Կանոն 16.03.

 

ՀՀ բանկային համակարգում թղթակցային հաշիվները բացվում և վարվում են պայմանագրային հիմունքներով, իսկ թղթակցային հաշիվներում եղած միջոցներից վճարումներն իրականացվում են թղթակցային հաշվի տիրոջ հանձնարարությամբ (համաձայնությամբ):

 

Կանոն 16.04.

 

Թղթակցային հաշիվներում եղած միջոցներից սպասարկող բանկը կարող է գանձումներ իրականացնել`

ա) պայմանագրով նախատեսված դեպքերում,

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կամ արբիտրաժի` բռնագանձման մասին որոշման կատարման դեպքում,

գ) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Մաս 17. Վարկերի դասակարգումը և անհուսալի վարկերի դուրսգրումը

 

Կանոն 17.01.

 

Բանկերի կողմից տրված վարկերի դասակարգումը և անհուսալի վարկերի դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից 1995թ. դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վակերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգի:

 

Մաս 18. Վարկերի տոկոսագումարների դուրսգրումը

 

Կանոն 18.01.

 

Մինչև հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են իրենց հաշվեկշռից դուրս գրել վարկերի գծով հաշվարկված տոկոսագումարները` հետևյալ դեպքերում.

(ա) երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից 1995 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգի համաձայն տվյալ վարկը դասակարգվում է որպես «անհուսալի»,

(բ) երբ համապատասխան վարկային պայմանագրով նախատեսված տոկոսագումարների վճարումներն ուշացվել են 30 օրից մինչև 90 օր ներառյալ:

 

Կանոն 18.02.

 

Մինչև հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են իրենց հաշվեկշռից դուրս գրել վարկերի գծով հաշվարկված տոկոսագումարները այն դեպքում, երբ այդ տոկոսագումարների վճարումները ուշացվել են ավելի քան 90 օր:

 

Կանոն 18.03.

 

Սույն մասի 18.01 և 18.02 կանոններում նշված տոկոսագումարների մասով պարտավորությունները հաշվեկշռից դուրս գրելուց հետո, մինչև պահանջի իրավունքի դադարումը, ենթակա են հետհաշվեկշռային հաշվառման:

 

Մաս 19. Հիմնական միջոցների հաշվառումը

 

Կանոն 19.01.

 

Բանկերն իրենց գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների և այլ նյութական արժեքների ձեռքբերումն իրականացնում են` հաշվի առնելով ակտիվների կառավարումը կանոնակարգող տնտեսական նորմատիվների կատարման անհրաժեշտությունը: Նշված ակտիվներում կատարվող ներդրումները շահույթից համապատասխան ֆոնդի ձևավորում չեն պահանջում, և դրանց ձեռքբերման դեպքում հաշվառման նպատակով հաշվեկշռի պասիվային մասում ձևակերպումներ չեն տրվում:

 

Մաս 20. Բանկի հիմնական միջոցների գնահատումը և վերագնահատումը

 

Կանոն 20.01.

 

Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը, այդ թվում` գույքի վերագնահատումը:

 

Կանոն 20.02.

 

Հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Մաս 21. Միջմասնաճյուղային շրջանառության հաշվառումը

 

Կանոն 21.01.

 

Մասնաճյուղեր ունեցող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում միջմասնաճյուղային շրջանառության հետևանքով հնարավոր փոփոխության ենթարկվող բոլոր հաշվեկշռային հաշիվները ենթակա են կոնսոլիդացման` կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

Մաս 22. Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները

 

Կանոն 22.01.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

բ) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.

(1) ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.

(2) հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը:

գ) բանկի իրացվելիության նորմատիվները.

(1) բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).

(2) բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն):

դ) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.

ե) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը, այդ թվում` բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը.

զ) կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.

է) արտարժույթի տնօրինման նորմատիվը:

Բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը չի սահմանվում:

 

Կանոն 22.02.

 

Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, իսկ այն մեղմացնելու դեպքում` կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:

 

Կանոն 22.03.

 

Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

 

Կանոն 22.04.

 

 Բանկային համակարգի կայունությունն ապահովելու նպատակով կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ մինչև վեց ամիս տևողությամբ:

 

Մաս 23. Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը

 

Կանոն 23.01.

 

Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը հիսուն մլն դրամ է:

Բանկերի կանոնադրական հիմնադրամն արտահայտվում է փողով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով): Կանոնադրական հիմնադրամում արտարժույթով ներդրված միջոցները հաշվառվում են երկակի գնահատմամբ` հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

Կանոնադրական հիմնադրամի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:

 

Մաս 24. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը

 

Կանոն 24.01.

 

Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:

Հիմնական (առաջնային) կապիտալը բաղկացած է փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամից, չբաշխված շահույթից, շահույթից ձևավորված ֆոնդերից, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճարի գումարից: [Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է բանկի կողմից տրված երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) բնույթի փոխատվությունների գումարի չափով] *:

Բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճարները բանկի կողմից թողարկվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի ու անվանական արժեքի տարբերություններն են:

Լրացուցիչ (երկրորդային) կապիտալը բաղկացած է հիմնական միջոցների, արտարժույթի, թանկարժեք մետաղների վերագնահատման պահուստներից, [երկարաժամկետ փոխհամաձայնեցված ստորադաս պարտավորություններից]*:

[Երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) պարտավորություններին են դասվում ոչ պակաս, քան 5 տարի ժամկետով ներգրավված միջոցները: Ընդ որում, այդպիսի պարտավորությունների վաղաժամկետ մարում չի նախատեսվում, և բանկի սնանկացման դեպքում դրանց կատարումն իրականացվում է այլ պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարումից հետո, սակայն նախորդում է բաժնետերերի (փայատերերի) նկատմամբ պարտավորությունների կատարմանը: Այդ պարտավորությունները, սկսած լրիվ մարմանը նախորդող 5-րդ տարվանից, լրացուցիչ կապիտալի հաշվարկի մեջ ընդգրկվում են յուրաքանչյուր տարի 20-ական տոկոս նվազումով] *:

____________

(*նշված տարրերը ընդհանուր կապիտալի հաշվարկին չեն մասնակցելու 1997 թվականի օգոստոսի 1-ից)

 

Այն բանկերի համար, որոնց կանոնադրական հիմնադրամը գերազանցում է 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք մեծությունը, լրացուցիչ կապիտալի տարր են համարվում նաև երկարաժամկետ ստորադաս փոխառությունները:

Բանկի կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե`

ա) տվյալ փոխառությունը ստացվել է բանկի չապահովված արժեթղթերի (պարտատոմսերի) բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն առանց ապահովման կամ երրորդ անձանց կողմից տրամադրված ապահովությամբ երաշխավորված արժեթղթերը.

բ) ըստ գործարքի պայմանների տվյալ փոխառությունը`

- տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով.

- ժամկետից շուտ մարման ենթակա չէ.

- բանկի լուծարման կամ վերակազմավորման դեպքում ստորադաս է բանկի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ բաժնետերերի (փայատերերի) նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների.

- չի տրամադրվել բանկի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց (գրավ).

գ) բանկը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին բանկի կրած կորուստները (վնասներն ու ծախսերը) և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում.

դ) բանկը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտմանը.

ե) բանկը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը.

զ) փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետող (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատեր (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ բանկի կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:

 

Երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են` դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսանական տոկոսի չափով:

 

Կանոն 24.02.

 

Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

 

1997թ. հունվարի 1-ից մինչև 1998թ. հունվարի 1-ը` 350.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար
1998թ. հունվարի 1-ից մինչև 1999թ. հունվարի 1-ը` 600.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար
1999թ. հունվարի 1-ից մինչև 2000թ. հունվարի 1-ը` 800.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար
2000թ. հունվարի 1-ից հետո` 1.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար

 

Կանոն 24.03.

 

Տվյալ տարում նոր ստեղծվող, վերակազմավորվող (միաձուլվող) բանկերը պարտավոր են գրանցման պահին ապահովել սույն ժամանակացույցով հաջորդ տարվա համար նախատեսված ընդհանուր կապիտալի նվազագույն չափը:

 

Մաս 25. Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները

 

Կանոն 25.01.

 

Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) սահմանվում է.

1997թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը` 5 %
1997թ. նոյեմբերի 1-ից մինչև 1998թ. հոկտեմբերի 1-ը` 8 %
1998թ. հոկտեմբերի 1-ից` 10 %

 

Կանոն 25.02.

 

Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն12 նորմատիվ) սահմանվում է.

 

1997թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը` 3.25 %
1997թ. նոյեմբերի 1-ից մինչև 1998թ. հոկտեմբերի 1-ը` 6 %
1998թ. հոկտեմբերի 1-ից` 7.5 %

 

Մաս 26. Բանկի իրացվելիության նորմատիվները

 

Կանոն 26.01.

 

Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 25%:

 

Կանոն 26.02.

 

Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է.

 

1997թ. հունվարի 1-ից` 30%
1998թ. հունվարի 1-ից` 40%
1999թ. հունվարի 1-ից` 60%

 

Մաս 27. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը

 

Կանոն 27.01.

 

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հարաբերակցության առավելագույն չափն է: Բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:

 

Կանոն 27.02.

 

Իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

ա) նրանցից մեկը մյուսի դուստրն է.

բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին տնօրինող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) տնօրինում են մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

գ) նրանցից մեկի խորհրդի անդամների, տնօրենների կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց մեծամասնությունը հանդիսանում են մյուս անձի խորհրդի անդամներ, տնօրեններ կամ նման պարտականություններ կատարող այլ անձինք:

 

Կանոն 27.03.

 

Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն:

 

Կանոն 27.04.

 

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է.

 

1997թ. հունվարի 1-ից` 30%
1998թ. հուլիսի 1-ից` 25%
1999թ. հունվարի 1-ից` 20%

 

Մաս 28. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.

 

Կանոն 28.01.

 

Բանկի հետ կապված անձանց թվին են դասվում`

ա) բանկի ղեկավարները.

բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.

գ) սույն կանոնի (ա) և (բ) կետերում նշված անձանց հետ փոխկապակցված և համագործակցող անձինք.

դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:

 

Կանոն 28.02.

 

Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այլ փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի` բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:

 

Կանոն 28.03.

 

Բանկի հետ կապված անձանց տրված փոխառություններ և երաշխիքներ են համարվում նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:

 

Կանոն 28.04.

 

Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն4 նորմատիվ) սահմանվում է

 

մինչև 1998թ. հունվարի 1-ը` 100%
1998թ. հունվարի 1-ից` 80%
1999թ. հունվարի 1-ից` 60%

 

Ընդ որում, բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի`

 

մինչև 1998թ. հունվարի 1-ը` 10%-ը
1999թ. հունվարի 1-ից` 5%

 

Մաս 29. ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը

 

Կանոն 29.01.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը, ելնելով ներգրավված միջոցների տարատեսակներից և պայմանագրային ժամկետներից, մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը սահմանվում է.

(1) ֆիզիկական անձանց (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) ընթացիկ հաշիվների և ժամկետային ավանդների գծով` 3 %,

(2) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող տնտեսավարող սուբյեկտների ցպահանջ հաշիվների, մինչև 30 օր ժամկետային դեպոզիտների, ինչպես նաև օտարերկրյա բանկերի և նրանց մասնաճյուղերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող) թղթակցային հաշիվների գծով` 15%,

(3) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող տնտեսավարող սուբյեկտներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերից 31 օրից մինչև 1 տարի ժամկետով ներգրավված միջոցների գծով` 5%,

(4) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող տնտեսավարող սուբյեկտներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերից 1 տարուց ավելի ժամկետով ներգրավված միջոցների գծով` 3 %:

 

Կանոն 29.02.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը 1997 թվականի օգոստոսի 1-ից սահմանվում է 8 %:

 

Կանոն 29.03.

 

Պահուստավորման ենթակա չեն`

(1) ՀՀ տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվները և միմյանցից ներգրաված միջոցները,

(2) միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Միջազգային արժութային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ և այլ նմանատիպ կազմակերպություններ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցները:

(3) բանկի երկարաժամկետ ստորադաս փոխառությունները (մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը` նաև բանկի երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) պարտավորությունները):

 

Մաս 30. Արտարժույթի տնօրինման նորմատիվը

 

Կանոն 30.01.

 

Բանկերում արտարժութային «երկար» դիրքը (արտարժութային ակտիվների և պարտավորությունների դրական տարբերությունը) չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 40%-ը:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Մաս 31. Բանկի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը

 

Կանոն 31.01.

 

Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, ինչպես նաև Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, Ն41, Ն42 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով:

 

Մաս 32. Բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը

 

Կանոն 32.01.

 

Բանկի ընդհանուր կապիտալը բաղկացած է հիմնական և լրացուցիչ կապիտալներից: Բանկի հիմնական կապիտալը հետևյալ հաշվեկշռային հաշիվների հանրագումարն է.

010 + 011 + 016 + 960 + 969 + 98(Պ-Ա) - 941 - 95 - 97- [երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) փոխատվությունների գումարները]*

Բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճարները հաշվառվում են թիվ 010 հաշվեկշռային հաշվի առանձին ենթահաշվում:

Բանկի լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվները.

012(Պ-Ա) + 019(Պ-Ա) + 059(Պ-Ա) + [երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) պարտավորությունների գումարները]* + երկարաժամկետ ստորադաս փոխառությունների գումարները (կանոն 24.01-ով նախատեսված դեպքում):

____________

(* նշված տարրերը ընդհանուր կապիտալի հաշվարկին չեն մասնակցելու 1997թ. օգոստոսի 1-ից):

 

Կանոն 32.02.

 

Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հաշվարկվում է տվյալ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքով:

 

Կանոն 32.03.

 

Բանկը պարտավոր է սույն կանոնակարգի կանոն 24-ի ժամանակացույցի տարեսկզբներին (հունվարի 1-ի դրությամբ), ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը

 

Մաս 33. Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը

 

Կանոն 33.01.

 

Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 

Ն11

Կ ընդ
-------
ԱՌ

 բանաձևով,

 

Կանոն 33.02.

 

Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 

Ն12

Կ հիմն
-------
ԱՌ

 բանաձևով,

 

որտեղ

Կ ընդ -ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
Կ հիմն -ը` հիմնական կապիտալը (միջին օրական հաշվարկով),
ԱՌ -ն` ռիսկով կշռված ակտիվները և հետհաշվեկշռային պարտավորությունները (միջին օրական հաշվարկով):

 

Կանոն 33.03.

 

Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ հանգստյան օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

Կանոն 33.04.

 

Բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշիվների ակտիվային մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով (տոկոսներով արտահայտված):

 

 

Ակտիվների տեսակները

Կշիռներն ըստ
ռիսկերի %

1.

Դրամարկղի հայկական դրամով միջոցներ (031,035,040,729)

0

2.

Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ (050)

0

3.

ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի, պարտադիր պահուստների միջոցներ, տեղաբաշխված ավանդներ (դեպոզիտներ) (161, 096, 166 (ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված ավանդների (դեպոզիտների) մասով))

0

4.

ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներ (146, 147, 194 և 904՝ բյուջեի կանխավճարների մասով)

0

5.

Դրամարկղի արտարժութային այն միջոցները, որոնք մտնում են ECU-ի կամ SDR-ի զամբյուղների մեջ * (060, 065)

0

6.

Պահանջներ Եվրահամայնքի միության** կազմի մեջ մտնող երկրների, ինչպես նաև ԱՄՆ- ի, Կանադայի և Ճապոնիայի կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

0

7.

ՀՀ պետական արժեթղթերով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով, դրամական միջոցներով ապահովված վարկերը, երաշխիքներն ու երաշխավորությունները

0

8.

Վարկային ներդրումներ ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի երաշխիքներով

0

9.

Առևտրային բանկերի ճանապարհին դրամական միջոցներ և արտարժութային միջոցներ, որոնք մտնում են 5-րդ կետում նշված զամբյուղների կազմի մեջ (032, 041, 061)

10

10.

Թղթակցային հաշիվների մնացորդներ 6-րդ կետում թվարկված երկրների բանկերում

10

11.

Այլ պահանջներ նախորդ կետում նշված երկրների բանկերի նկատմամբ (074, 075, 076, 077 )

10

12.

Վարկային ներդրումներ, երաշխիքներ և երաշխավորություններ, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների երաշխիքներով՝ ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությամբ և միջազգային ֆինանսական կազմակերպությունների երաշխիքներով

20

13.

Թղթակցային հաշիվներ ՀՀ բանկերում (163, 093 )

20

14.

Թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղների ջարդոն, իրեր թանկարժեք մետաղներից, իրացման համար հանձնված թանկարժեք մետաղներ (051, 052, 053, 054)

50

15.

Այլ պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ (166, 089, 091, 820, 822)

50

16.

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ (191, 192)

50

17.

Բանկի սեփական շենքեր և շինություններ՝ բացառությամբ գրավադրվածների (920)

70

18.

Վարկային ներդրումները, այդ թվում՝ ժամկետանց վարկերը (066, 067, 068, 069, 075, 097, X բաժին (առանց 621,725, 727, 728, 729 հաշիվների), 712, 716, 717, 721, XV բաժին (առանց 781 հաշվի), 826)

100

19.

Այլ արժեթղթեր (191 (առանց սեփականաշնորհման սերտիֆիկատների), 193, 195, 196, 197)

100

20.

Դրամարկղի արտարժութային միջոցներ, որոնք նշված չեն 5-րդ և 9-րդ կետերում (060, 061, 065)

100

21.

Թղթակցային հաշիվներ և պահանջներ այն երկրների բանկերի նկատմամբ, որոնք նշված չեն 10-րդ կետում (072, 074, 075, 076, 077)

100

22.

Ֆակտորինգ, լիզինգ (907, 924)

100

23.

Այլ դեբիտորներ (902, 904, 110)

100

24.

Հիմնական միջոցներ և դրանց գծով կապիտալ ներդրումներ (921, 922, 923, 925, 930, 931, 932, 937)

100

25.

Պահանջներ 6-րդ կետում չընդգրկված երկրների կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

100

26.

Այլ ակտիվներ (033, 034, 057, 062, 079, 725, 727, 728, 940, 942)

100

27.

Արտահաշվեկշռային պարտավորություններ , այդ թվում՝ երաշխիքներ

100

 

* ECU-ի զամբյուղի մեջ մտնում են գերմանական մարկը, ֆրանսիական ֆրանկը, անգլիական ֆունտ ստեռլինգը, հոլանդական գուլդենը, իտալական լիրան, բելգիական ֆրանկը, դանիական կրոնը, իռլանդական ֆունտը, իսպանական պեսետան, ավստրիական շիլինգը, պորտուգալական էսկուդոն, հունական դրահման և լյուքսեմբուրգյան ֆրանկը: ECU-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին է հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը:

SDR-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, գերմանական մարկը, ճապոնական իենը, ֆրանսիական ֆրանկը և անգլիական ֆունտ ստեռլինգը:

** Եվրահամայնքի միության մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Դանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան

 

Կանոն 33.05.

 

Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վատորակ ակտիվների գծով ստեղծվող պահուստների գումարի չափով (թիվ 945 հաշիվ և այլն):

 

Մաս 34. Բանկի իրացելիության նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը

 

Կանոն 34.01.

 

Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը (Ն21) հաշվարկվում է

 

Ն21

Աբի
-------
Աընդ

 բանաձևով,

 

որտեղ

Աբի-ն միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.

 

Աբի = 

(Աբի1+Աբի2+...+Աբիո)
----------------------------
n

 բանաձևով,

 

որտեղ

Աբի1, Աբի2, ..., Աբիո -ն` բանկի բարձր իրացվելի ակտիվներն ըստ օրերի,

Աընդ-ն` միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն ամսվա ընթացքում, որը որոշվում է

 

Աընդ = 

(Աընդ1+Աընդ2+..+Աընդո)
-------------------------------
n

 բանաձևով,
 

որտեղ

 

Աընդ1, Աընդ2, ..., Աընդո-ն բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի:

 

Կանոն 34.02.

 

Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում է հետևյալ հաշվեկշռային հաշիվների միջոցների այն մասը, որոնց վրա չկա դրանց օգտագործումը սահմանափակող որևէ պայման.

031 + 032 + 035 + 040 + 041 + 050 + 051 + 060 + 061 + 065 + 072 + 093 + 096 + 161 + 163 + 166 (կենտրոնական բանկում տեղաբաշխված դեպոզիտների մասով) + 194 (բացառությամբ գրավադրված արժեթղթերի), ընդ որում, թ.թ. 072 և 093 հաշիվներում առկա մնացորդները լուծարվող, սնանկացած, թղթակից բանկերում կամ այն բանկերում, որոնց թղթակցային հաշիվները կալանված են տվյալ երկրի կենտրոնական բանկի կամ այլ իրավասու պետական մարմինների կողմից, հաշվարկի մեջ չեն ընդգրկվում` ՀՀ կենտրոնական բանկի ցուցումը ստանալու պահից:

Բանկի ընդհանուր ակտիվները (Աընդ) հաշվարկվում են հաշվեկշռային հետևյալ հաշիվների տվյալներով.

031 + 032 + 033 + 034 + 035 + 040 + 041 + 05 (բացի 059) + 06 + 072 + 074 + 075 + 076 + 077 + 079 + 089 + 091 + 093 + 096 + 097 + 110 + 146 + 147 + 161 + 163 + 166 + 191 + 192 + 193 + 194 + 195 + 196 + 197 + 21 + 23 + 25 + 27 + 29 + 31 + 33 + 35 + 37 + 39 + 41 + 43 + 45 + 47 + 51 + 53 + 55 + 57 + 59 + 61 + 620 + 65 + 712 + 716 + 717 + 721 + 725 + 727 + 728 + 729 + 76 + 77 + 780 + 820 + 822 + 826 + 902 + 904 + 907 + 92 + 930 + 931 + 932 + 937 + 940 + 942:

Ակտիվապասիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են բանկի ակտիվային մնացորդների չափով:

Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի գումարի, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով, ECU, SDR զամբյուղների մեջ մտնող արժույթներով ապահովված վարկերի գումարի չափով: Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի գումարի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից` նպատակային կարգով ներգրավված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ՀՀ կենտրոնական բանկի երաշխավորությամբ, և դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր:

 

Կանոն 34.03.

 

Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը (Ն22) հաշվարկվում է

 

Ն22

Աբի
-------
Պցպ

 բանաձևով,
 

որտեղ Պցպ-ն` միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.

 

Պցպ = 

(Պցպ 1+ Պցպ 2+..+ Պցպ n)
--------------------------------
n

 բանաձևով,

 

որտեղ Պցպ 1, Պցպ 2, ..., Պցպ n-ն բանկի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի:

 

Կանոն 34.04.

 

Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են թիվ 070 + 071 + 073 + 074 (ցպահանջ դեպոզիտների մասով) + 076 + 078 + 079 + 080 + 081 + 082 + 083 + 084 + [ 085, 086, 087, 088, 090 (ցպահանջ դեպոզիտների մասով)] + 094 + 095 (Պ-Ա) + 097 + 098 + 110 + 120 + 130 + 141 + 142 + 143 + 145 + 146 + 151 + 163 + 164 (Պ-Ա) + 165 (ցպահանջ դեպոզիտների մասով) + 167 + 169 + 17 + 199 + 20 + 22 + 24 + 26 + 28 + 30 + 32 + 34 + 36 + 38 + 40 + 42 + 44 + 46 + 50 + 52 + 54 + 56 + 58 + 60 + 64 + 660 + 671 + 672 + 673 (Պ-Ա) + 674 + 69 + 70 + 710 + 711 (ցպահանջ ավանդների մասով) + 713 (ցպահանջ դեպոզիտների մասով) + 714 (ցպահանջ դեպոզիտների մասով) + 715 + 719 + 720 + 722 + 723 + 724 + 725 (Պ-Ա) + 729 + 806 + 807 + 810 + 824 + 825 + 826 + 827 + 902 + 904 և 932 հաշվեկշռային հաշիվների պասիվային մնացորդները:

 

Մաս 35. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի հաշվարկման կարգը

 

Կանոն 35.01.

 

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

 

Ն3 = 

Ռ
-------
Կընդ

 բանաձևով,

 

որտեղ

 

Ռ-ն բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարն է: Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են կանոն 33.04-ով սահմանված կշիռներով,

 

Կընդ-ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:

 

Մաս 36. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի հաշվարկման կարգը

 

Կանոն 36.01.

 

Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) որոշվում է.

 

Ն41

Ռկ
-------
Կընդ

 բանաձևով,

 

Կանոն 36.02.

 

Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) որոշվում է.

 

Ն42

Ռկ
-------
Կընդ

 բանաձևով,

 

որտեղ

 

Կընդ-ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում,

 

Ռկ-ն` բանկի հետ կապված մեկ անձին տրամադրված վարկերի, այլ փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների ու երաշխավորությունների գումարը,

 

ՌԿ -ն բանկի հետ կապված բոլոր անձանց տրամադրված վարկերի, այլ փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների հանրագումարը:

 

Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են կանոն 33.04-ով սահմանված կշիռներով:

 

Մաս 37. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերը

 

Կանոն 37.01.

 

ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Պահուստավորումը կատարվում է.

ա) դրամով ներգրավված միջոցների դիմաց` դրամով,

բ) արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` հայկական դրամով, ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող արժույթների կամ համապատասխան արտարժույթով, ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորում կատարելու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված հնարավոր ռիսկը կրում է տվյալ բանկը:

 

Կանոն 37.02.

 

Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինելու և կառավարելու արտարժույթով պարտադիր պահուստների հաշվի (թիվ 096 հաշվեկշռային հաշվի) միջոցները` հաշվեկշռային թիվ 093 հաշվի գործելակարգով:

 

Կանոն 37.03.

 

Հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, և հաշվարկը ներկայացվում է երկու շաբաթներին հաջորդող չորեքշաբթի օրը: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում և ներկայացվում են հայկական դրամով` յուրաքանչյուր արտարժույթի համար առանձին: Հայկական դրամով կատարված պահուստավորման միջոցով բանկը կարող է ծածկել արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց անհրաժեշտ պահուստավորման պահանջը:

Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է ուրբաթից ուրբաթ ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` հաջորդող երեքշաբթիից երեքշաբթի ընկած 14 օրերը:

 

Կանոն 37.04.

 

Պարտադիր պահուստավորման ենթակա են թիվ 120 + 130 + 141 + 142 + 143 + 144 + 145 + 146 + 151 + 164(Պ-Ա) + 167 + 169 + 17 + 190 + 199 + 20 + 22 + 24 + 26 + 28 + 30 + 32 + 34 + 36 + 38 + 40 + 42 + 44 + 46 + 50 + 52 + 54 + 56 + 58 + 60 + 64 + 660 + 670 + 671 + 672 + 673 (Պ- Ա) + 674 + 69 + 70 + 710 + 711 + 713 + 714 + 715 + 719 + 720 + 722 + 723 + 724 + 74 + 806 + 807 + 902 և 904 հաշվեկշռային հաշիվների պասիվային մնացորդները` սույն 29.01 կանոնով նախատեսված տոկոսաչափերով:

Ըստ ժամկետների, ներգրավված միջոցների հաշվառումը տարվում է համապատասխան հաշվեկշռային հաշիվների առանձին ենթահաշիվներով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման է ենթակա վերոհիշյալ տոկոսաչափերով հաշվարկված գումարի և դրամարկղի միջոցների (որն ընդգրկում է թիվ 031 + 032 + 035 + 040 + 041 հաշիվների մնացորդները) տարբերությունը: Ընդ որում, դրամարկղի մնացորդը հաշվարկին մասնակցում է պահուստավորման ենթակա հաշվարկված գումարի 30%-ից ոչ ավելի չափով:

 

Կանոն 37.05.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերն իրենց կողմից ներգրավված միջոցները սահմանված նորմատիվներին և ժամկետներին համապատասխան նույնպես դեպոնացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

 

Կանոն 37.06. Առևտրային բանկի կողմից պարտադիր պահուստավորման պահանջների կատարման հետ կապված միջոցների շարժի հաշվառումը տարվում է հաշվեկշռային թիվ 161 (Ա) հաշվում:

 

Կանոն 37.07.

 

 Բանկերի կողմից արտարժութային պահուստների պահանջների կատարման հետ կապված միջոցների շարժի հաշվառումը կատարվում է հաշվեկշռային թիվ 096(Ա) հաշվով:

Արտարժույթով պարտադիր պահուստավորման ենթակա են թ.թ. 070 + 071 + 073 + 074 + 075 + 076 + 078 + 08 (բացի 089) + 095 (Պ-Ա) + 097 (առանց ՀՀ ռեզիդենտ բանկերից ներգրաված վարկերի և դեպոզիտների) + 110 հաշվեկշռային հաշիվների պասիվային մնացորդները վերոհիշյալ տոկոսաչափերով: Ընդ որում, հաշվարկում չեն ընդգրկվում թիվ 904, 076, 110 հաշվեկշռային հաշիվներում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված, բայց դեռևս չվճարված տոկոսները, բաժնետերերի շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը և բյուջեի հետ հաշվարկների, այդ թվում` հարկերի գծով պարտքը: Թիվ 070, 071 և 076 հաշվեկշռային հաշիվների չպարզված գումարները մինչև 3 օր տևողությամբ հաշվարկում ընդգրկվում են պահուստավորման նվազագույն, իսկ 4-րդ օրվանից սկսած` առավելագույն տոկոսաչափով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արտարժույթով պարտադիր պահուստավորման է ենթակա վերոհիշյալ տոկոսաչափերով հաշվարկված գումարի և դրամարկղում առկա արտարժույթի (հաշիվներ 060+061+065) տարբերությունը: Ընդ որում, դրամարկղի մնացորդը հաշվարկին մասնակցում է պահուստավորման ենթակա հաշվարկած գումարի 30%-ից ոչ ավելի չափով:

Այն դեպքում, երբ հիշատակված չէ թվարկված հաշվեկշռային ակտիվապասիվային հաշիվների սալդոն, հաշվարկում ընդգրկվում են միայն դրանց պասիվային մնացորդները:

 

Մաս 38. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերը

 

Կանոն 38.01.

 

ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցները: Պահուստավորումը կատարվում է.

ա) դրամով ներգրավված միջոցների դիմաց` դրամով,

բ) արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` համապատասխան արտարժույթով կամ ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող որևէ արտարժույթով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումը կարող է կատարվել նաև դրամով, բայց ոչ ավելի, քան արտարժութային միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի 50%-ը:

 

Կանոն 38.02.

 

Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց այլ արտարժույթով պահուստավորում կատարելու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկն ինքը:

 

Կանոն 38.03.

 

Հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, և հաշվարկը ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեքշաբթի օրը: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում և ներկայացվում են հայկական դրամով` յուրաքանչյուր արտարժույթի համար առանձին:

 

Կանոն 38.04.

 

Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից հինգշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից ուրբաթ ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` ուրբաթ օրը, ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:

Պարտադիր պահուստավորման ենթակա են թիվ 120 + 130 + 141 + 142 + 143 + 144 + 145 + 146 + 151 + 164 (Պ-Ա) + 167 + 169 + 17 + 190 + 199 + 20 + 22 + 24 + 26 + 28 + 30 + 32 + 34 + 36 + 38 + 40 + 42 + 44 + 46 + 50 + 52 + 54 + 56 + 58 + 60 + 64 + 660 + 670 + 671 + 672 + 673 (Պ-Ա) + 674 + 69 + 70 + 710 + 711 + 713 + 714 + 715 + 719 + 720 + 722 + 723 + 724 + 74 + 806 + 807 + 902 և 904 հաշվեկշռային պասիվային հաշիվների մնացորդները:

 

Կանոն 38.05.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:

 

Կանոն 38.06.

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց կողմից ներգրավված միջոցները սահմանված նորմատիվներին համապատասխան նույնպես դեպոնացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

 

Կանոն 38.07.

 

Բանկի կողմից հայկական դրամով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է հաշվեկշռային թիվ 161 (Ա) հաշվում, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը` հաշվեկշռային թիվ 096 (Ա) հաշվում: Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինելու և կառավարելու արտարժույթով պարտադիր պահուստների հաշվի (թիվ 096 հաշվեկշռային հաշվի) միջոցները` հաշվեկշռային թիվ 093 հաշվի գործելակարգով:

 

Կանոն 38.08.

 

Արտարժույթով պարտադիր պահուստավորման ենթակա են թիվ 070 + 071 + 073 + 074 + 075 + 076 + 078 + 08 (բացի 089) + 095 (Պ-Ա) + 097 (առանց ՀՀ տարածքում գործող բանկերից ներգրաված վարկերի և դեպոզիտների) + 110 հաշվեկշռային պասիվային հաշիվների մնացորդները: Ընդ որում, հաշվարկում չեն ընդգրկվում թիվ 904, 076, 110 հաշվեկշռային հաշիվներում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված, բայց դեռևս չվճարված տոկոսները, բաժնետերերի շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը և բյուջեի հետ հաշվարկների, այդ թվում` հարկերի գծով պարտքը:

 

Կանոն 38.09.

 

Այն դեպքում, երբ հիշատակված չէ թվարկված հաշվեկշռային ակտիվապասիվային հաշիվների սալդոն, հաշվարկում ընդգրկվում են միայն դրանց պասիվային մնացորդները:

 

Մաս 39. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման կարգը

 

Կանոն 39.01.

 

Յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի արտարժութային «երկար» դիրքը (հաշվեկշռի «Արտարժույթ և հաշվարկներ արտարժույթով» բաժնի ակտիվային և պասիվային հանրագումարների դրական տարբերությունը) չպետք է գերազանցի այդ օրվա դրությամբ բանկի ընդհանուր կապիտալի 40%-ը:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Մաս 40. Անցումային դրույթներ

 

Կանոն 40.01.

 

Սույն կանոնակարգը, բացառությամբ կանոն 28.03-ի և մաս 38-ի, ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 15-ից:

 

Կանոն 40.02.

 

Սույն կանոնակարգի կանոն 28.03-ը ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 1-ից, մաս 38-ը ուժի մեջ է մտնում, իսկ մաս 37-ը ուժը կորցնում է 1997 թվականի օգոստոսի 1-ից:

 

Մաս 41. Ակտի կրճատ անվանումը

 

Կանոն 41.01.

 

Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 2»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2000, թիվ 147 ---------
21.10.1998, թիվ 205 ---------
30.09.1998, N 200 30.09.1998, N 136
19.08.1998, 170 ---------
20.05.1998, թիվ 87 ---------
15.12.1997, N 328 ---------
13.08.1997, N 224 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան