Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-25.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.304
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 218-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 5-ՄՊ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 218-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» ձև N 5-մպ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Տող 101-ում բերվում է արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության ընդհանուր ծախսերը:

6. «Ձկնաջրային կազմակերպությունների և կլիմայավարժման կայանների պահպանման ծախսեր» տողում (102) բերվում է այդ ոլորտի աշխատողների աշխատավարձը, վերանորոգման, լուսավորման և ջեռուցման, տրանսպորտի, կերի ձեռք բերման, արդյունագործական ձկների վերաբնակեցման ծառայությունների աշխատունակության պահպանման` ներառյալ գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ ծախսեր:

7. «Բնական ջրատարների և ջրամբարների մելիորացիայի կենսատեխնիկական միջոցառումներ» տողում (103) բերվում են արհեստական ձվատեղերի տեղակայման, հողային աշխատանքների կատարման, ձկնային պաշարների պահպանման և վերարտադրության նպատակով ջրամբարներում աճած բույսերի հնձման և հեռացման, ձկների հիվանդացությունն (վարակվածությունն) ու մահացությունը կանխող և այլ ծախսեր:

8. Ձկնաբուծարաններում աճեցրած և ջրատարներ ու ջրամբարներ բաց թողնված արդյունագործական մանրաձկների քանակի վերաբերյալ տվյալները բերվում են տող 104-ում, որից ըստ ձկնատեսակների մանրաձկների առանձնացումները բերվում են տողեր 105-109-ում: Աղյուսակի այդ տողերում չթվարկված ձկնատեսակների մանրաձկների (եթե այդպիսիք կլինեն) մասին տեղեկատվությունը բերվում է 110 և հետագա ազատ տողերում:

 

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում _________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 5-մպ

տարեկան


Հաստատված է՝ ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 218-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական
ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության
նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը՝ մինչև փետրվարի
10-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

200... թ. համար

Տողի
համա-
րը
  Ընդա-
մենը
Ա Բ 1
101 Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության ծախսեր, հազ. դրամ  
102

այդ թվում

ձկնաջրային կազմակերպությունների և կլիմայավարժման կայանների պահպանման ծախսեր

 
103

բնական ջրատարների և ջրամբարների մելիորացիայի կենսատեխնիկական միջոցառումներ

 
104 Արժեքավոր արդյունագործական մանրաձկների արձակում բնական ջրատարներ և ջրամբարներ, հազ. հատ  
105

այդ թվում` թառափազգիներ

 
106

 սաղմոնազգիներ

 
107

 ծածանազգիներ

 
108

 սիգ

 
109

 այլ մանրաձկներ (նշել)

 
110    
111    
112    
113    
114    
115    

 

Կատարող ___________________

 

Հեռ. __________________

 

____________________ 200_թ.

Ղեկավար

   

Անուն, ազգանուն ___________________

 

Պաշտոն _________________________

 

Ստորագրություն ____________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2019, թիվ 60-Ն 25.01.2020, N 218-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան