Գլխավոր տեղեկություն
Համար
N 007/01
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2001-05.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.04.23/9(72) Հոդ.55
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.01.2001
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2001

329.007/01.30.01.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունվարի 2001 թ.
ք. Երևան

 

N 007/01

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 7, 8 ԵՎ N 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք) 62 հոդվածի 1-ին և 97 հոդվածի 1-ին կետերը.

Համարելով, որ ներքոհիշյալ փոփոխությունների և լրացումների կատարմամբ հնարավոր կլինի էականորեն նպաստել մասնագիտացված անձանց լիցենզավորման, դրանց գործունեության հետագա վերահսկման և ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը.

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով ՈՐՈՇՈՒՄ Է.

1. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության մասին» N 7 որոշմամբ հաստատված` «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողությունը» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 65.1Ա-2 կանոնի (գ) ենթականոնում «երկու օրինակները» բառերը փոխարինել «ութ օրինակները» բառերով.

բ) 65.1Ա-2 կանոնի (դ) ենթականոնում «երկու օրինակից» բառերը փոխարինել «ութ օրինակից» բառերով:

2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) 62.1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Լիցենզիայի դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)».

բ) Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի տիտղոսաթերթում Ձև 62.1-2 (բ) «արժեթղթերի հավատարմագրային գործունեություն» բառերը փոխարինել «արժեթղթերի հավատարմագրային կառավարման» բառերով.

գ) 62.1գ-1(ա)(5) կանոնից հանել «և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը, բաժնային արժեթղթերի դասը» բառերը.

դ) Ձև 62.1գ-1 (5) կետից հանել «և բաժնային արժեթղթերի տերերի թիվը» բառերը:

3. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշմամբ հաստատված «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրի 97.1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Գրանցման դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)»:

 

Հանձնաժողովի նախագահ

Է. Մուրադյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
5 ապրիլի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32701074

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2001, N 392/01 05.12.2001, N 007/01
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան