Գլխավոր տեղեկություն
Համար
N 94
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.1994-30.06.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
01.11.1994
Ստորագրման ամսաթիվ
01.11.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 1994 թվականի N 94

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ԵՎ նոր գրանցվող ռեզիդենտ բանկերի (նրանց մասնաճյուղերի, բաժանմունքների, ներկայացուցչությունների) գրանցման, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման ԵՎ առաջադրվող գործադիր ղեկավարների, գլխավոր հաշվապահների թեկնածությունների համաձայնեցման մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր գրանցվող ռեզիդենտ բանկերի (նրանց մասնաճյուղերի, բաժանմունքների, ներկայացուցչությունների) գրանցման, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման և առաջադրվող գործադիր ղեկավարների, գլխավոր հաշվապահների թեկնածությունների համաձայնեցման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել ինն անդամից բաղկացած մշտական գործող հանձնաժողով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` երեք օրվա ընթացքում հաստատել մշտական գործող հանձնաժողովի կազմը:

3. Հանձնաժողովին` մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի (մասնաճյուղերի, բաժանմունքների, ներկայացուցչությունների) գրանցման և գործունեության դադարեցման, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման նոր կարգերի հաստատումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1993 թվականի հունիսի 30-ի թիվ 22 որոշմամբ հաստատված կանոնակարգով, արտոնագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում մուտքագրվելուց հետո, վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության տեղեկատվության հիման վրա, քսան օրվա ընթացքում տալ եզրակացություն` արտոնագրման, գրանցման և առաջարկված թեկնածությունների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը` հանձնաժողովի եզրակացության հիման վրա, հինգ օրվա ընթացքում իրականացնել բանկերի (մասնաճյուղերի, բաժանմունքների, ներկայացուցչությունների) գրանցումը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրումը: