ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
09 հունվարի 2002 թվականի |
թիվ 3 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ Ե-8554 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման կարգի» թիվ 1 հավելվածում կատարել ներքոհիշյալ լրացումը.
1.1. ավելացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ կետ`
30 | ՀՀ արդարադատության նախարարություն |
2 | - | - | - | - | - |
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|